Շքեղ․ Սիրուշոն գրավիչ կերպարում
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Սիրված երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում երգչուհին հարսի զգեստով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Երգչուհին կրում է նաեւ Պռեգոմեշ ապրանքանիշի զարդեր։ Հմայիչ կերպարն ամբողջացնում է գեղեցիկ ծաղկեփունջը։ Կադրին կից սիրված երգչուհին մեկնաբանություն չի թողել։
Սիրված երգչուհին ավելի վաղ լուսանկարներ էր հրապարակել, որոնց մեկնաբանություններում հայտնել էր, որ հարսանեկան զարդերի հավաքածուն հիմա ներկայացնելը պատահական չէր։
«Պատահական չէ, որ հենց հիմա եմ ներկայացնում հարսանեկան հավաքածուն: Այս տարի լրանում է իմ ամուսնության 10 տարին: Մի մարդու հետ, ով արդեն երկար տարիներ լավագույն ընկերս է, ում ազնվությամբ ու խելացիությամբ չեմ դադարում հիանալ ու հպարտանալ»,- հրապարակումը մակագրել էր Սիրուշոն ու բազմաթիվ հաճոյախոսությունների արժանացել:


















































Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
«Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն ներկայացրել է Gozal by Pregomesh-ի նոր աշխատանքը
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում