Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Հանձնարարել եմ քննարկել ծննդյան վկայականները անմիջապես ԲԿ-ում տրամադրելու հարցը՝ առանց ՔԿԱԳ այցելելու. Ավինյան

Պետական համակարգի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հանրության ընկալումներն ու գնահատկանը ձեւավորող գործոններից են հանրային ծառայությունների որակից բավարարվածությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.


«Այս առումով կառավարության ծրագրով որպես հիմնական խնդիր ամրագրել ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը եւ թվայնացումը, ծառայությունների մատուցումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» եւ «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջեւ տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ։

Բարեփոխումների արդյունքում ակնկալում ենք, որ քաղաքացին չպետք է ծառայություն ստանալու համար այցելի բազմաթիվ պետական մարմիններ, հավաքագրի տարբեր տեղեկանքներ եւ տեղեկություններ, որոնք արդեն առկա են մեկ այլ պետական մարմնում։ Քաղաքացին պետք է ծառայությունները ստանա իր բնակության վայրին հնարավորինս մոտ սպասարկման գրասենյակից։

Այս առումով արդեն ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Շատ ծառայություններ արդեն մատուցում ենք առցանց։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում սեպտեմբերի 1-ից քաղաքացիները ծառայությունների ստացման կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ բաժին։ Մի շարք ծառայությունների համար քաղաքացիները կարող են դիմել պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։

Միեւնույն ժամանակ ոլորտում առկա մյուս խնդիրները լուծելու համար Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում այս տարի տալիս ենք պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մեկնարկը։

Այսպես, հանձնարարել եմ իրավասու մարմիններին պատշաճ կանոնակարգելու երեխաների ծննդյան, ինչպես նաեւ քաղաքացիների մահվան գրանցման գործընթացը, այս գործընթացներում պարզեցնել վարչարարությունը եւ բարելավել մատուցվող ծառայությունների որակը։

Մասնավորապես, նախատեսվում է կրճատել ծառայություն մատուցող մարմինների ցանկը, քաղաքացու դիմումի հիման վրա երեխաներին Հանրային ծառայությունների համարանիշ տրամադրել ծնունդը գրանցելիս եւ ամրագրել ծննդյան վկայականում։ Բացի դրանից՝ նախատեսում ենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ մահվան դեպքում թաղման նպաստի ստացման համար քաղաքացին պետք է դիմում ներկայացնի՝ առանց սոցիալական մարմիններ այցելելու։

Հանձնարարել եմ նաեւ քննարկել փորձարարական կարգով երեխաների ծննդյան վկայականները անմիջապես բժշկական հաստատությունում տրամադրելու հարցը՝ առանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ այցելելու։

Շարունակաբար բարելավելու ենք մեր քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների որակը։