Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Բանկային գաղտնիքի վերացումը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների ու բանկերի համար. Փաստաբան

Քրեական գործերով մեղադրյալ կամ կասկածյալ չհանդիսացող անձանց բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ստանալն օրինականացնող նախագիծը լուրջ հետևանքներ է ունենալու քաղաքացիների և բանկերի համար։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով բանկային գաղտնիքի վերացմանն ուղղված նախագիծը։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին, որով առաջարկվում է մի քանի տասնյակ հանցագործությունների՝ այդ թվում անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սուբյեկտային սահմանափակման։


Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ՝ դատարանի որոշման հիման վրա, իսկ նոր նախագծով առաջարկվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրել քրեական գործերով կասկածյալ կամ չներգրավված անձանց վերաբերյալ, այսինքն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ ստանալ։

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ գործադիրը նման փոփոխության է դիմել, երբ քննչական մարմինները և դատախազությունը կոնկրետ քրեական գործերով խոչընդոտների են բախվել։

«Իշխանություները, երբ պրակտիկայում կոնկրետ մի քրեական գործով ինչ–որ խնդրի են առնչվում՝ այն լուծում են խոչընդոտող օրենքը փոխելով կամ վերացնելով։ Սա արվում է կոնկրետ թիրախային խմբի համար, կոնկրետ գործով իրենց պետքական հարցը լուծելու համար, սակայն պետությունն իրավունք չունի օրվա իրավիճակից ելնելով օրենք փոխելու, քանի որ սա լուրջ հետևանքների է հանգեցնելու նաև այն գործերով, որոնք թիրախներից դուրս են»,–ասաց նա՝ մտահոգություն հայտնելով, որ այս փոփոխությունը հանգեցնելու է նրան, որ ՀՀ քաղաքացիներն այլևս չեն ունենալու բանկային գաղտնիք։

Փաստաբանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը նահանջ է հատկապես մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

«Պրակտիկայում առանց այն էլ շատ են դեպքերը, երբ դատարաններն անհիմն կերպով թույլատրում են կասկածյալների կամ մեղադրյալների բանկային գաղտնիքը բացահայտել։ Մենք գաղտնիության շեմը բարձրացնելու փոխարեն, գնում ենք մի քայլ հետ»,–ասաց նա։

Վարոսյանի խոսքով՝ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց բանկային գաղտնիքի բացահայտումը թույլատրելը նշանակում է, որ ցանկացած անձ ռիսկի տակ է գտնվում, քանի որ իր բանկային գաղտնիքը կարող է ինչ–որ պահի բացահայտվել։

«Նախագծում ներկայացված այն բառակապակցությունները, թե դատարանը պետք է բավարար հիմքերի դեպքում թույլտվություն տա և այլն, նման է լոզունգի։ Մենք շատ լավ գիտենք, թե դատարանն ինչ է անելու և ինչ է այդ բառակապակցության տակ տեղավորելու. դատարանը իր որոշման մեջ տեղավորելու է այն, ինչն այդ պահին հետաքրքիր է լինելու գործադիրին, կամ դատախազությանը», – ընդգծեց փաստաբանը։

Վարոսյանը նաև նկատեց, որ այս փոփոխությունը լուրջ հետևանքներ է ունենալու նաև բանկային և ֆինանսական ոլորտում։

Նրա համոզմամբ՝ բանկերի նկատմամբ վստահության մակարդակը շեշտակի նվազելու է, և ցանկացած անձ, որը բանկային փոխանցումներ է իրականացնում, մտածելու է՝ անի դա, թե վերադառնա հին ու մոռացված կանխիկով գումար փոխանցելու մեթոդներին։

«Ոչ միայն մարդկանց իրավունքներն են խախտվելու, երբ անհիմն կերպով պետությանը հասու դառնա իրենց բանկային գաղտնիքը, այլև սա ստիպելու է մարդկանց բանկերից հնարավորինս հեռու գործել»,–նշեց փաստաբանը։