Ո՞վ է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհին
Վերջին տարիներին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների Forbes-ի վարկածով վարկանիշային աղյուսակը գլխավորում էր «Սոված խաղերի» աստղ Ջենիֆեր Լոուրենսը։ Սակայն «Գեղեցկուհին եւ հրեշը» դիսնեյան մուլտֆիլմի վերաէկրանավորումը գլխիվայր փոխեց իրավիճակը։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, նոր ռեկորդ է սահմանել Էմմա Ուոտսոնը. պաշտոնապես դերասանուհու հոնորարը կազմում է 2,5 միլիոն դոլար, սակայն նրա գործակալի խոսքերով, դա միայն կանխավճար է, եւ պայմանագրի համաձայն Ուոտսոնը նաեւ տոկոսներ է ստանալու տոմսերի վաճառքից։
Փորձագետների մոտավոր հաշվարկներով՝ Բելլի դերի համար Ուոտսոնը պետք է ստանա 17,5 միլիոն դոլար («Սոված խաղեր»–ի վերջին մասում մասնակցության համար Լոուրենսը ստացել է 15 միլիոն դոլար)։
Հիշեցնենք, որ Էմմա Ուոտսոնը արդեն հայտնվել է ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակում. 2010 թվականին նա գրավել է 14-րդ տեղը` վաստակելով մոտ 20 միլիոն ԱՄՆ դոլար Հարի Փոթերի մասին ֆիլմերում` Հերմիոնա Գրեյնջերի դերի համար։


















































Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել