Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Մեկնարկում է Քոչարյանի և մյուսների գործով դատը. ներկա են նաև Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը. ուղիղ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել և նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

Դատավարությանը զուգահեռ բողոքի ակցիաներ են ընթանում դատարանի շենքի դիմաց։

Քոչարյանի եւ մյուսների գործն ի սկզբանե եղել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, սակայն ՀՔԾ–ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար եւ նրա լիազորությունները դադարեցվել են։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պնդմամբ՝ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նրա որոշումից հետո։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել երկրորդ նախագահին։