Գրանցված աշխատողների թիվը Հայաստանում անցել է 600 հազարից․ վարչապետ
Գրանցված աշխատողների թիվը Հայաստանում պատմության մեջ առաջին անգամ անցել է 600 հազար մարդուց։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսպես, նրա խոսքերով, այս տարվա հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրման հիմնադրամին փոխանցումները 347,8 միլիոն դրամով գերազանցել են անցյալ տարվա ցուցանիշները, ինչը կազմում է 9,6 տոկոս։
«Աճը պայմանավորված է վարձու աշխատողների թվի աճով»,- ասաց Փաշինյանը։
Նա ասաց, որ նշված ժամանակաշրջանում գործազուրկների թիվը կրճատվել է 6,4 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա ցուցանիշի հետ։
«Ուզում եմ հայտնել նաեւ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը երկրում անցել է 600 000 մարդուց։ Վերջին, հուլիսի 31-ի տվյալներով, այդ թիվը կազմել է 604 000»,- հայտարարեց վարչապետը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում