ՀՀԿ–ն մինչեւ վերջ կանգնած է լինելու Քոչարյանի ազատության համար պայքարում. Շարմազանով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին է միացել նաեւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Ես հերթական անգամ միացել եմ ձեր, մեր, բոլորիս պայքարին հանուն ազատության, հանուն երկրորդ նախագահի ազատության պայքարին, հանուն նրա, որ մեր երկրում չլինեն քաղբանտարկյալներ, հանուն նրա, որպեսզի չլինի զանգովի արդարադատություն։ Եկել եմ իմ կուսակցության աջակցությունը հայտնելու ձեզ բոլորիդ և ասել, որ լույսը երբեք չի ստվերվելու, Հայկը չի կարող պարտվել Բելին»,- հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
Էդուարդ Շարմազանովն նշեց նաև, որ այսօր Հայաստանում գործում է «զանգովի արդարադատություն»։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նստացույց սկսեցին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը և ազատ արձակել երկրորդ նախագահին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում