Գագիկ Խաչատրյանի սանիկը՝ «Հայինկասացիա»-ի պետ
ԱԱԾ-ն շարունակում է քննել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատարյանի վերաբերյալ գործը, իսկ այդ ընթացքում նրա մտերիմները պաշտոններ են ստանում։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Հայինկասացիա» ՓԲԸ–ի պետ է նշանակվել Արմեն Գաբրիելյանը, ով ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի սանիկն է։ Գաբրիելյանը Գագիկ Խաչատրյանի հետ սկզբում աշխատել է հարկայինում, ապա ֆինանսների նախարարությում, իսկ այժմ քավորի ձերբակալությունից հետո, պակաս «յուղոտ» պաշտոնի չէ նշանակվել։
Արդյոք Գաբրիելյանի նշանակման լուրը համապատասխանում է իրականությանը, և երբ է եղել, ԿԲ մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը առաջարկեց գրավոր հարցում ուղարկե։ Իսկ «Հայինկասացիա»-ից Արմեն Գաբրիելյանի հետ կապվելու հեռախոսահամար տվեցին, որով սակայն մեզ չհաջողվեց կապվել վերջինիս հետ։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել, ապա՝ կալանավորվել։


















































Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
«Գագիկ Խաչատրյանն իր բուժումն ու բուժզննումը կարող է կազմակերպել օտարերկրյա բժիշկների կողմից, Հայաստանում». ՀՀ կառավարություն
Գագիկ Խաչատրյանի գործով ակնհայտ անօրինականությունները շարունակվում են
ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել անհապաղ բուժում
Նախաքննության փուլում Գագիկ Խաչատրյանի կալանավորումը երկարացվեց վերջին անգամ
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում