Որքան է վաստակելու Մխիթարյանը «Ռոմայում». աղբյուր
Armsport-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրխ Մխիթարյանը տարեկան 3 մլն եվրո կվաստակի իտալական ակումբում:
Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Հռոմեական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թիմի ավագ, բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն է՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով:
«Ռոմայի» մարզական տնօրեն Ջիանլուկա Պետրակին ավելի վաղ հայտնել էր, որ Մխիթարյանը, հանուն խաղաժամանակ ստանալու, համաձայնել է ավելի ցածր աշխատավարձի, քան ստանում էր «Արսենալում»․
«Երբ նրան վարձակալելու հնարավորություն ստացանք, օգտվեցինք դրանից։ Ֆուտբոլիստն էլ, իր հերթին, համաձայնեց աշխատավարձի նվազեցման՝ խաղալու հնարավորություն ունենալու համար։ Մենք ունենք մեր բյուջեն ու ֆինանսական պայմանները, և պետք է տեղավորվենք դրանում»,- ասել է Ջիանլուկա Պետրակին։
Հիշեցնենք՝ Մխիթարյանն արդեն իր առաջին մարզումն է անցկացրել իտալական թիմի կազմում, որի շարքերը համալրել էր սեպտեմբերի 2-ին՝ վարձակալությամբ տեղափոխվելով «Արսենալից»։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր նոր թիմի կազմում հանդես կգա 77 համարի մարզաշապիկով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների