Հենրիխ Մխիթարյանի ասուլիսը Հռոմում. ուղիղ
Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալից» վարձակալությամբ «Ռոմա» տեղափոխված Հենրիխ Մխիթարյանը ազգային հավաքականում մրցելույթներից հետո վերադարձել է Հռոմ:
Իտալական ակումբը հրավիրել է ասուլիս հայ ֆուտբոլիստի եւ մարզական տնօրեն Ջանլուկա Պետրակիի մասնակցությամբ:
«Շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ «Ռոմա»: Հանդիպել եմ նոր թիմակիցներիս հետ, հրաշալի մթնոլորտ էր: Հավաքականների հանդիպումներն արդեն ավարտվել են, պետք է կենտրոնանանք ակումբային աշխատանքի վրա: Քննադատությունից չեմ վախենում: Այստեղ, որպեսզի օգնեմ «Ռոմային» նվաճել նոր տիտղոսներ:
«Ռոմա» տեղափոխությունը տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Գործակալի հետ բանակցությունների չեմ մասնակցել
Հույս ունեմ, արդեն հաջորդ անգամ հարցերին կպատասխանեմ իտալերեն»,- նշեց Մխիթարյանը:
Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Ռոման» կընդունի «Սասուոլոյին»: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների