Լաբորատորիայի վարիչին աշխատանքից ազատման ծանուցում են ուղարկել և առաջարկել նույն կենտրոնում բանվոր կամ տեխնիկ աշխատել
«Ճարագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Սիմոնյանի անունից նույն ընկերության լաբորատոր ախտորոշիչ կենտրոնի վարիչ Դավիթ Գրիգորյանը ծանուցում է ստացել, որ 60 օր առաջ տեղեկացնում են աշխատանքային պայմանագիրը խզելու մասին։ Նույն ծանուցմամբ տեղեկացվում է, որ մասնագիտական պատրաստվածության որակավորմանը համապատասխան թափուր հաստիք չկա, ուստի նրա ֆիզիկական վիճակը հաշվի առնելով առաջարկվում է բանվորի կամ տեխնիկի աշխատանք։
aily.am-ի հետ զրույցում Դավիթ Գրիգորյանը հայտնեց, որ նման բովանդակությամբ ծանուցում ստանալը իր համար վիրավորական էր. «Պարզ է, որ նման բովանդակությամբ ծանուցում ուղարկելու պատճառը իմ չլռելն է ու կենտրոնում կատարվող անօրինությունների մասին բարձրաձայնելը, ուղղակի վիրավորական է, որ լաբորատորիայում միակ գիտական աստիճան ունեցող բժիշկը ես եմ ու ինձ առաջարկում են պահակի կամ տեխնիկի աշխատանք՝ լավ իմանալով, որ չեմ համաձայնի»։

Մանրամասները՝ armdaily.am-ում

















































