400 հազար դոլար ծախսելն անիմաստ էր
Ամուլսարի խնդիրը չպետք է էսքան ձգձգվեր եւ այն ժամանակ պետք է լուծում տրվեր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք ասել ենք, որ Ամուլսարի խնդիրը չպետք է էսքան ձգձգվեր եւ այն ժամանակ պետք է լուծում տրվեր, մենք ասել ենք, որ «Էլարդ»-ին պատվիրելն անիմաստ էր, ընդհանրապես 400 հազար դոլար ծախսելն անիմաստ էր, մենք ասել ենք, որ հին ՇՄԱԳ-ը իրակնացվել է հին համակարգում, եւ հին համակարգի մարդիկ դեռեւս բնապահպանության համակարգում աշխատում են պատասխանատու պաշտոնների, մենք դեռեւս Ջերմուկում ասել ենք, որ դեմ ենք նման իրավիճակում հանքը շահագործելուն, որովհետեւ կկորցնենք Ջերմուկ քաղաքը, մենք ասել ենք նաեւ, որ այն անհամեմատելի է այլ հանքերի հետ, որովհետեւ այլ հանքերը ստեղծվել են, նրանց կողքը քաղաք է ստեղծվել, իսկ հիմա կա քաղաք, որը բացելու ենք եւ վտանգվելու է քաղաքը»,-ասաց նա:
Մարուքյանն ընդգծեց, որ այս ամենն իրենք ասել են նախընտրական շրջանում, վարչապետն էլ այն ժամանակ խոստումներ է տվել, սակայն հիմա հակառակն է անում:
«Ժամանակին ասվել է, որ եթե մենք ունենանք տվյալներ, որ հանքը վնաս կհասցնի Ջերմուկ քաղաքին, ստորջրյա ջրերին եւ այլն, ապա հանքը չի շահագործվի: Այսինքն այս խոստումն է եղել եւ մյուս ֆւոնդամենտալ բանը, նաեւ վարչապետն ասել է, որ հանքարդյունաբերության ոլորտը ՀՆԱ-ի մեջ պետք է նվազեցվի, բայց հիմա մենք ունենք ընդհակառակ պրոցեսը: Ես նաեւ հասկանում եմ, որ այս խնդիրը ժառանգություն է, բայց ամեն դեպքում, դա խոստում է, որը նույնպես պետք է հետեւողական լինել»,-ասաց Մարուքյանը` նշելով, որ կնայի վարչապետի լայվը եւ եթե կարիք լինի կարձագանքի:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում