Վերջին մեկ տարում փորձ է արվում ճնշում գործադրել «Կոնցեռն Դիալոգի» վրա. Սեդրակ Ասատրյան
Օրեր առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ՍԴ ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղարկված միջնորդությունները գրել են «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության մասնագետները: Նյութում նշված էր նաև, որ ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանին: Ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանը սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս լուրերին և դրանք որակեց որպես ապատեղեկատվություն:

















































