Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Դատախազությունը չի ցանկանում տեսնել պարզ ճշմարտությունը. Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԴԱՏԱԽԱԶՈւԹՅԱՆ «ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»: Դատախազությունը նաև՝ հանգելով յուրահատուկ եզրակացության, նշել է հետևյալը. «…Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»:

Ուշագրավ է Դատախազության այն պնդումը, որ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»: ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմամբ ուղղակիորեն արձանագրվել է. «Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ»: Սա հատկապես նշում եմ, որ պարզ դառնա, որ 35-րդ հոդվածի ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ 27-րդ հոդվածին ՀԱԿԱՍԵԼՈւ խնդիրը վերաբերում է հենց ուղղակիորեն տվյալ դեպքին, գործով ԴԻՄՈՂԻՆ և հենց ՀԻՄՔ է հանդիսանում անհապաղ ազատ արձակելու, քանի որ բացակայում է հնարավորությունը գնահատելու ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը:

Պարզ չէ նաև Դատախազությունը ինչպե՞ս է արդեն բավարարել ՍԴ որոշմամբ արձանագրված լրացուցիչ պահանջներին, երբ հենց նույն որոշմամբ արձանագրվել է, որ «ՕՐԵՆՍԴԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈւՄՆԵՐ, որոնք գործառույթային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան ի հավելումն ընդհանուր պահանջների, ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՌՈւՅԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈւԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈւՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՐՈւՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ, ՈւՍՏԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈւԹՅՈւՆԸ»: Այսինքն, պետք է հետևություն անել, որ Դատախազությունը օրենսդրական քաղաքականություն է իրականացրել այս ողջ քրեական գործի շրջանակներում, բայց դրա օրենսդրական հիմքը չեմ կարողանում գտնել: Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել այն պարզ ճշմարտությունը, որ Պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը չի լուծվում, պարզապես դիտարկելով մեղսագրվող արարքները «կարգավիճակից բխող են, թե ոչ» այլ ՀՀ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրության 140-րդ հոդվածը արձանագրեց նոր ապացուցման ստանդարտ «կարգավիճակից կամ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԻՑ բխող գործողությունների համար», որը, ավաղ, չի նկատել ՀՀ դատախազությունը, կրկին օգտագործելով պարզապես «կարգավիճակից բխող» եզրույթը:

Դատախազությանը երևի հարկավոր է հարցնել նաև, ինչո՞վ է պայմանավորված, որ ՍԴ-ն ուղղակիորեն մեջբերել է նաև ՄԻԵԴ նախադեպ, որը վերաբերում է օրենքի որակին ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԼՈւՅՍԻ ՆԵՐՔՈ: Վերջում ստիպված եմ կրկին մեջբերում անել ՍԴ որոշումից «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՎԱԾ և ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊՈԶԻՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈւՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈւՄ»: Այսինքն՝ գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ հարցը հնարավոր չէր այս փուլում պարզել:

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել: Կրկին պետք է հիշեցնեմ, Դատախազությունը իր հայտարարություններից մեկում հայտարարել էր, որ հանդիսանում է նաև ԻՐԱՎՈւՆՔԻ պաշտպանություն իրականացնող մարմին...