«Սանիթեք»-ի աշխատակիցները անորոշ վիճակում են. նրանց արդեն զգուշացվել է աշխատանքային պայմանագիրը խզելու մասին
ArmDaily.am-ի տեղեկություններով «Սանիթեք» ընկերության Երևան քաղաքի առանձին վարչական շրջանների պատասխանատուները ժողով են հրավիրել իրենց ենթակայության տակ գտնվող աշխատակիցների հետ և հայտնել, որ նրանց մի մասը այլևս չի աշխատելու։
Այժմ աշխատակիցների մոտ սպասողական վիճակ է, վերջին օրերին ընդհանրապես չեն աշխատել և չգիտեն, թե իրենցից ում կկանչեն աշխատանքի։
«Սանիթեք»-ի աշխատակազմի մեր աղբյուրը հայտնեց, որ իրենց «բրիգադիր»-ը ժողովի ժամանակ ասել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ քննարկումներ են եղել և դրա արդյունքում որոշվել է շատ քիչ աշխատակիցների հետ պայմանագիրը պահպանել, իսկ մյուսների հետ խզել։ Նա նաև նշեց, որ մյուսների աշխատանքային պայմանագրերը խզվելու են աշխատանքային օրենսգրքի խախտուներով՝ առանց ժամանակից շուտ այն խզելու դեպքում գործատուի կողմից համապատասխան քայլեր իրականացնելու։

















































