Անհապաղ որոշում կայացրեք, եւ ոչ թե վիզներդ ծուռ նայեք դեպի Հանրապետության հրապարակ. Քոչարյանի աջակիցները` դատարանին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ասյօր` սեպտեմբերի 9-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշի նստավայրի մոտ պահանջում են, որ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը իջնի ներքեւ եւ պատասխան տա իրենց հարցերին:
«Հավաքվել ենք, որպեսզի մեր ձայնը բարձրացնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ պարոն Արթուր Մկրտչյանին կոչ անելով որպեսզի Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումն ի կատար ածվի, այն էլ անհապաղ, քանի որ արդեն մեկ տարի է` նախագահ Քոչարյանը գտնվում է քաղաքական հետապնդման մեջ եւ քանի որ այսօր այլեւս Սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, համաձայն ՀՀ Սամանադրության եւ օրենքների, այս դատարանը նաեւ կոչված է ի կատար ածել իր այդ որոշումը եւ ինչպես ասեցի` անհապաղ: Նախագահ Քոչարյանը ՀՀ երկրորդ նախագահն է եւ մեկ րոպե, մեկ ժամ, նրան անազատության մեջ պահելը հակասում է Հայաստանի ՀանրապետությանՍահմանադրությանը եւ մարդու ազատություններին եւ իրավունքներին: Մենք խնդրում ենք Արթուր Մկրտչյանին հնարավորության դեպքում իջնի ներքեւ եւ մեր հարցերին պատասխան տա, իսկ հարցը մեկն է` ազատություն նախագահ Քոչարյանին: Պարոն դատարանի նախագահ մենք կոչ ենք անում, որ դուք անհապաղ որոշում կայացնեք եւ ազատ արձակեք պարոն Քոչարյանին եւ ոչ թե վիզներդ ծուռ նայեք դեպի Հանրապետության հրապարակ եւ սպասեք, թե ինչ հրահանգներ են այնտեղից հնչելու: Հարկատուները ձեզ վճարում են, որ դուք, ձեր լիազորությունների շրջանում իրականացնենք արդարադատություն, եւ ոչ թե սպասեք թրաշամանուկների կողմից հրահանգների, որպեսզի կատարեք Սահմանադրությամբ ձեզ օժտված լիազորությունները»,-ասաց ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Ազատություն»:
Դատարանի նախագահ Արթուր Մկրչտչյանը դատական կարգադրիչների միջոցով ակցիայի մասնակիցներին փոխանցեց, որ պատրաստ է ընդունել ակցիայի մասնակիցներից 3-ին եւ լսել նրանց բողոքը:
Ակցիայի մասնակիցները դատարանի աշխատակազմի ղեկավարին հանդիպեցին եւ նրան փոխանցեցին ՍԴ որոշման օրինակը: Աշխատակազմի ղեկավարը ասել է, որ ՍԴ որոշման օրինակը նաեւ դատավոր Դանիբեկյանին է փոխանցել: Աշխատակազմի ղեկավարը նաեւ տեղեկացրել է, որ կես ժամվա ընթացքում դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը կհայտնի իր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում