Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները կազմվել են հենց ՍԴ-ի շենքում, ՍԴ-ի աշխատակազմի համակարգչով. ՍԴ-ի պարզաբանումը

«ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղարկված ՍԴ դիմումները գրել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի «Կոնցեռն Դիալոգի» ավագ մասնագետի փաստաբանական ընկերությունը» վերտառությամբ 1-ԻՆ․am լրատվականի 06.09.2019Թ. և Հանրային Հեռուստատեսության «Լուրեր» թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

Մամուլում հայտնված համապատասխան տվյալների հավաստիությունը ստուգելու համար Tert.am-ը կապ է հաստատել ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի տեղեկատվական և ծրագրային ապահովման բաժնի վարիչի հետ, որն իր խոսքում նշել է հետևյալը․

«Ինչպես գիտենք, լրատվականում տեղ գտած դատողությունները բխել են ԲԱՑԱՌԱՊԵՍ ՄԵԿ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ․ իրենց ձեռքի տակ հայտնված փաստաթղթի տվյալների մեջ որպես USER-ի անվանում նշված է եղել ELAWPHANT բառը։

Հաշվի առնելով նշված հանգամանքը, կցանկանայի կիսվել համակարգչային մի քանի պարզ գաղտնիքներով՝ հուսալով, որ այն լրատվամիջոցներին հետագայում զերծ կպահի կեղծ լուրեր տարածելու վտանգավոր հետևանքներից։

ԱՅՍՊԵՍ․

1․ Ցանկացած ֆայլում հնարավոր է տեսնել նշված ֆայլի հետ կապված որոշակի մանրամասներ, որոնց թվում է օգտվողի (user-ի) անունը, տվյալ համակարգչի անվանումը/ համարը/։

2․ Օգտվողի (user-ի) անվանում նշելիս յուրաքանչյուր համակարգչից օգտվող ազատ է տալ այն անվանումը, որը ցանկանում է և բնավ չի կարող որևէ կողմնորոշիչ լինել առ այն, թե իրականում ում կողմից է ստեղծվել նշված ֆայլը /օրինակ՝ անձը կարող է նշված հատվածում նշել իր սիրելի լրատվամիջոցի անվանումը, բայց դա բնավ չի կարող նշանակել, որ նշված ֆայլը ստեղծվել է հենց այդ լրատվամիջոցի կողմից/։

3. Կցանկանայի նշել, որ պարտադիր չէ նշված անվանումը կապել որևէ մեկի, այդ թվում՝ փաստաբանական գրասենյակի հետ, քանի որ ինչպես նշեցի, յուրաքանչյուր ոք ազատ է իր համակարգչի համար ընտրել իր նախընտրելի անվանումը։ Բացի դա, հավատացնում եմ՝ որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձ պարզապես չի կարող և պարտավոր չէ վերահսկել, թե ով է իր անվամբ անվանակոչում սեփական համակարգիչը։ Ավելի պարտադիր չէ User-ի անվանումը հեռուստաընկերության եթերում կապել այլ փաստաբանական գրասենյակում փաստաթուղթ կազմվելու իրադարձության և/կամ դրա ստորագրության հետ /ի դեպ՝ ընկերությունները ստորագրելու իրավասություն չունեն/։ Ավելին, կարծում եմ անհնարինի ժանրից է այդ հետևությունից էլ բխեցնել մեկ այլ հետևություն՝ որ դա կապված է մեկ այլ ընկերության հետ, քանի որ նշված ընկերության հիմնադիրը եղել է մեկ այլ ընկերության նախկին աշխատակից։

4․ Փոխարենը կա շատ կարևոր բան, որին պետք էր ուշադրություն դարձնել և որը ենթադրում եմ ՇԱՏ ՊԱՏԱՀԱԲԱՐ անտեսվել է։ Դա համակարգչի անվանումը կամ համարն է, որը հստակ պատկերացում կարող է տալ այն մասին, թե կոնկրետ որ համակարգչից է նշված ֆայլը ստեղծվել։ Դրա համար անհրաժեշտ է ֆայլի աջ սեղմումով բացել properties հատվածը, այնուհետև սեղմել նշված ֆայլի security կամ details հատվածները, որոնք պարունակում են տեղեկություն և User-ի անվանման և համակարգչի համարի կամ անվանման մասին։

5․ Եվ վերջում, վերոնշյալ գործողությունները լրատվամիջոցի մոտ հայտնված փաստաթղթի վրա կատարելուց հետո կարելի է պարզել, որ այդ տվյալները, ի թիվս տարբեր ժամանակներում կազմված և կից ներկայացված փաստաթղթերի տվյալների, համընկնում են նաև Мulberry համակարգչից ներբեռնված և կողմերին ուղարկված դիմումի տվյալների հետ, որի մասին խոսք է գնում /ի դեպ՝ ներբեռնելու պարագայում տվյալների մեջ երևում է ներբեռնման ամսաթիվը/։

ՓԱՍՏՈՐԵՆ, ՆՇՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԵԼ Է ՀԵՆՑ ՍԴ-Ի ՇԵՆՔՈՒՄ, ՍԴ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱԿԱՐԳՉՈՎ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ։

Եվ վերջում, ինչպես նշել էինք, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք տրամադրել ցանկացած ամսաթվի փաստաթուղթ /որոնց թիվը հսկայական է/ և այլ հավելյալ տեղեկություններ /օրինակ՝ համակարգիչը ՍԴ-ին պատկանելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ոչ աշխատանքային օրով անհասանելի էին/»: