Կարապետյան. «Գոլից հետո ես Բոնուչիից խնդրեցի նրա մարզաշապիկը, բայց նա կարծեց, թե ես սադրում եմ»
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դեռևս զայրացած է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլում Հայաստան – Իտալիա (1-3) հանդիպմանը Լեոնարդո Բոնուչիի արարքից: Կարապետյանը կարծում է, թե Բոնուչին սիմուլյացիայի է դիմել, քանի որ վախենում էր պարտությունից:
«Ուղղակի ապշելու բան է, որ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը կարող է նման քայլի դիմել: Ես ագրեսիվ խաղացի առաջին դեղին քարտի դրվագում և ընդունում եմ, բայց երկրորդ դեղին քարտի դրվագում անգամ հպում չեղավ:
Ես հաղորդագրություն ունեմ Բոնուչիին ու ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ նման բան արեցիր: Ես ուզում եմ հասկանալ Հայաստանի հավաքականի դեմ խաղում սիմուլյացիայի իմաստը: Արդյոք նա մեզ այնքան հզոր մրակի՞ց էր համարում, որ նման քայլի գնաց՝ ուղղակի հաղթանակի հասնելու համար:
Գոլ խփելուց հետո ես Բոնուչիից խնդրեցի նրա մարզաշապիկը, սակայն նա կարծեց, թե ես սադրում եմ, սակայն ես իսկապես ուզում էի ստանալ նրա մարզաշապիկը եզրափակիչ սուլիչի ձայնից հետո»,- ասել է Կարապետյանը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների