Կարող եմ վստահորեն պնդել, որ երկրորդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ. ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան
Քրեական հետապնդումը կրկին մեղադրանք առաջադրելու որոշում է և դրանից հետո բխող հետագա դատավարական գործողությունները իրականացել են առանց որևէ ընթացակարգի կամ կառուցակարգի, որը կերաշխավորեր պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ:
«Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, սահմանադրության ուժով պաշտպանված անձ:
Այսինքն՝ ինքնին այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- ասաց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել, ավելին՝ նույնիսկ մեղադրանքի որոշում չէր կարող լինել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային հստակ կառուցակարգերը:
«Գործառութային անձեռնմխելիությունը վերբերում է բացառապես օրինական գործողություններին, որոնք նախատեսված են օրենսդրությամբ: Հարց է առաջանում՝ ո՞ր օրինական գործողություններն են գրված քրեական օրենսգրքում, որ դրանից էլ պաշտոնաթող նախագահը պետք է քրեական պատասխանատվության չենթարկվեր: Այլ կերպ ասած դա իմաստազուրկ դիրքորոշում էր»,- հավելեց նա:
Վարդևանյանի խոսքով՝ կալանքը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հիմնարար իրավունքներից ամենակարևոր իրավունքներից մեկի՝ անձնական ազատության իրավունքի խախտում:
«Օրենսդրական բացը այն աստիճանի է, որ նման կարգավիճակով օժտված անձի նկատմամբ չի կարող նման գործողություն ունենալ: Այս պարագայում 27-րդ հոդվածի խախտումը առավել քան հստակ է: Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, որ երկրորդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ»,-շեշտեց փաստաբանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը