Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Հակասող հայտարարություններ է անում, չենք կարողանում հասկանալ՝ կոնկրետ ինչ է ուզում. Տարասովը՝ Փաշինյանի՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպման և մյուս հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում Փաշինյանը, ինչ նկատի ունի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: Նա նշեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե Մոսկվան որոշել է ձերբազատվել Փաշինյանից, ապատեղեկատվություն է, բայց միևնույն ժամանակ ասաց, որ ՌԴ իշխանությունները չեն հասկանում, թե ինչ դիրքորոշում ունի ՀՀ ներկայիս իշխանությունը կարևոր հարցերի շուրջ:


- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել էր «Սասնա ծռեր»-ի հետ, ինչից հետո վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը հարցազրույցում ասել էր. «Կրեմլը որոշում ունի օր առաջ ձերբազատվել Փաշինյանից»: Արդյո՞ք դա այդպես է:

- Ինչ-որ խմբավորում, ինչ-որ կուսակցություն խոսում է նրա մասին, թե Կրեմլն ուզում է, չի ուզում… Որտեղի՞ց գիտեն: Մենք նման ինֆորմացիա չունենք: Նման որոշում չկա, սա բացահայտ դեզինֆորմացիա է:

- Իսկ կա՞ն արդյոք նախադրյալներ նման ենթադրություններ անելու համար:

- Մոսկվան օբյեկտիվ է, ծանոթ է Փաշինյանի բոլոր հայտարարություններին, ու վերլուծելով դրանք՝ կարող եմ ասել, որ հակասությունները շատ են: Նիկոլ Փաշինյանը հակասող հայտարարություններ է անում, ու մենք չենք կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում Փաշինյանը, ինչ նկատի ունի:

Օրինակ՝ Ղարաբաղի մասով արված հայտարարություններն ինձ համար այդպես էլ հասկանալի չեն: Մեկ նա հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, մեկ ասում է, որ Ղարաբաղն ու Հայաստանը մեկ են, որ Արցախը Հայաստան է: Եթե ուզում ես մի բան անել, ապա արա, եթե ուզում ես փոխել բանակցությունների ֆորմատը, ապա փորձիր փոխել, հրաժարվիր ներկայիս ֆորմատից, եթե չես ուզում փոխել, ապա ինչո՞ւ ես հայտարարում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցություններ: Բայց կոնկրետ ոչ մի քայլ չի արվում: Հակառակը՝ բանակցություններն ընթանում են այնպես, ինչպես ընթանում էին նախորդ իշխանության դեպքում, ոչինչ չի փոխվել:

- Ձեր կարծիքով՝ ո՞րն է հակասական հայտարարությունների պատճառը:

- Եկեք անկեղծ խոսենք: Հայաստանի արտաքին քաղաքականությունը դառնում է ավելի պրովինցիալ: Հայաստանը չի կարողանում հաշվարկել տարածաշրջանում առկա մարտահրավերները: Քրդական հարց կա, բազում այլ հարցեր կան, ու արդյոք դրանք ներկայիս իշխանության օրակարգո՞ւմ են: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե ինքը ուզում է լինել ամբողջ հայության լիդերը, բայց արդյոք դա ուզում է հայությունը: Երբ Փաշինյանը կասի, թե կոնկրետ ինչն է ուզում, անկախ նրանից մենք կհավանենք դա, թե ոչ, մենք կգնահատենք: Բայց քանի դեռ Փաշինյանը ոչ մի կոնկրետ բան չի ասում…

- Իսկ ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում հաշվարկել մարտահրավերները:

- Կարծում եմ, որ Փաշինյանի խորհրդակցական ապարատը շատ թույլ է, նրա խորհրդականներն են խնդիրը, վերլուծական ծառայություն չկա: Այնպիսի տպավորություն է, որ կարդացել են ինչ-որ բաներ ու դրանք հրապարակում են, փորձում են իրականություն դարձնել: Երիտասարդներ են, ժամանակակից մոտեցմամբ, բայց Սերժ Սարգսյանի թիմից ավելի հետ են մտածողության, նորարարության տեսանկյունից: Գիտելիքներ են պետք, պետք է սովորել, նստել գրադարաններում, գրքեր կարդալ, ոչ թե հանրահավաքներում ելույթներ ունենան:

- Օրերս Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ասել էր. «Ռուսաստանը միշտ իրավունք ուներ կասկածելու, և մենք միշտ կասկածվողի դիրքում էինք։ Եվ ինչո՞ւ ոչ ոք չի մտածում՝ իմանալու՝ արդյո՞ք կան փոխադարձ կասկածներ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»: Կա՞ն արդյոք նման կասկածներ:

- Ռուսաստանը սովետական միություն չէ, իմպերիա է և ունի իր առաջնահերթությունները, շահերը: ՌԴ-ն մեծ պետություն է, ու եթե կան կասկածներ կամ առարկություններ ՌԴ նկատմամբ, ուրեմն թող գտնի իր համար նոր դաշնակից: Ո՞վ է նրան խանգարում գտնել ուրիշ դաշնակից: Չեմ հասկանում՝ ինչո՞ւ Փաշինյանը կոնկրետ չի հայտարարում, թե ինչ է ուզում, ուր է գնում: Թող ասի՝ այո, ես ուզում եմ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ԱՄՆ հետ, թող ասի, որ աշխատում եմ Եվրոպայի հետ, փաթաթվում եմ Ալիևի հետ, ու ամեն ինչ հասկանալի կդառնա: Բայց ինչպես տեսնում եք, ոչ մի կոնկրետ բան չի ասվում: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք կար հստակ դիրքորոշում, որի հետ ՌԴ-ն հաշվի էր նստում` անկախ նրանից հավանում է, թե ոչ: