Բունտ՝ ի պաշտպանություն «զոն նայողների». արտոնյալ սենյակներից չեն ուզում դուրս գալ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ են եղել: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրողների գործողությունները:
Դրա համար կալանավորները որոշել են բունտ անել՝ ի պաշտպանություն «զոն նայողների», որպեսզի նրանց տեղահան չանեն արտոնյալ սենյակներից: Եվ ահա, երեկ այնտեղ էին այցելել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանը: Վերջինը նախկինում եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ:
«Իրավիճակը տիրապետելի է, քանի որ, նախ, քանակն է կրճատվել: Ներկայիս ՔԿՀ պետը վստահ էր խոսում եւ ասաց, որ իրավիճակը վերահսկելի է եւ իրենց ձեռքերում է: Ինձ թվում է՝ նոր օրենքը երբ շրջանառության մեջ դրվեց, բոլորն էլ պետք է ենթարկվեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ստեփանյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը