Նիստին հայտնի է դարձել, որ Ամուլսարը շահագործվելու է. մանրամասներ
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ավարտված «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ իշխանությունները մտադիր են շահագործել Ամուլսարը։
Բնապահպանների, ակտիվիստների պայքարի արդյունքում իշխանությունները մի պահ հետ քայլ էին արել՝ որոնելով ուղիներ հանքի շահագործումը թույլ չտալու համար։ Սակայն այժմ նորից իրավիճակ է փոխվել, կամ չեն կարողացել գտնել այդ ուղիները, կամ էլ չեն դիմացել արտաքին ճնշումներին։ Իսկ կշեռքի մյուս նժարին հանքի շահագործման դեմ պայքարողներն են, որոնք անդրդվելի են։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ դեմ են հանքի շահագործմանը, այժմ հարց է առաջանում՝ նման որոշման դեպքում այդ պատգամավորները վայր կդնեն մանդատը կամ կլքեն խմբակցությունը, թե ոչ։ ՔՊ պատգամավորներից չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, մեր զանգերը մնացին անպատասխան։

















































