Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Ոխերիմ բարեկամների հանդիպումը խոսում է Փաշինյանի դիրքերի թուլացման մասին, հետհաշվարկի ժամացույցը միացված է

 

Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռեր»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ խոսում է Փաշինյանի դիրքերի թուլացման մասին։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նա հիշեցրեց, որ նախկինում նման հանդիպումներ չեն եղել, ավելին՝ միմյանց նկատմամբ եղել է կոշտ քննադատություն, բայց հիմա իրավիճակ է փոխվել և կառավարության համար իրավիճակն օր օրի վատանում է։

«Պատահական չէ, որ տարբեր մարգինալ շրջանակներ ակտիվանում են, փորձում են իրենք էլ օգտվեն Փաշինյանի դիրքերի թուլացումից, որ որոշակի դիրքեր վերցնեն, քաղաքական առանցքի մեջ մտնեն։ Այս հանդիպումը թուլության նշան է։ Եթե հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Սասնա Ծռեր»-ի կողմից հայտարարվում էր, որ սրանից հետո ևս մեկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ինչին վարչապետը բավականին կոշտ արձագանքեց։ Այն ժամանակ իր այդ արձագանքին հակահարված չեղավ, հետագայում ևս այդ ուժերի միջև շփումները բավականին դառն էին, կար նաև քննադատություն գործող վարչապետի նկատմամբ, որ նա արմատական հեղափոխական քայլերի չի գնում և այլն։ Այս 2 ուժերին կարելի է անվանել ոխերիմ բարեկամներ, բայց գնում են, շփվում են ներքաղաքական հարցերով, ինչը խոսում է այն մասին, որ իրենց միավորել է ընդհանուր վտանգը»,- ասաց նա։

Թևանյանը նկատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նույնիսկ խմբակցության ներսում չկարողացավ միասնականություն ապահովել, սրան զուգահեռ վարչապետի վրա կա ներքին, արտաքին ու տնտեսական ճնշումներ։ Նա շեշտեց՝ իշխանություններին ու «Սասնա Ծռեր»-ին միավորում է քաղաքական զարգացումների հետ կապված ընդհանուր վախը։

Ինչ վերաբերում է տեսակետին, որ վարչապետ Փաշինյանը նման հանդիպումներով փորձում է խոստումների դիմաց երաշխիքներ ստանալ առ այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում աղմուկ չեն բարձրացնի, Անդրանիկ Թևանյանը նշեց, որ այս թեմաները վարչապետի համար ներկայումս ունեն ֆոնային դերակատարություն։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրն այսօր դարձել է իր «աթոռի» պահպանումը։

«Ավելի շատ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հարցն է, ներիշխանական, ներքաղաքական հարցերի հետ կապված ունի լուրջ մտահոգություններ։ Այս ամենից ելնելով էլ ինքը չի զգում, թե ինչ վտանգավոր քայլեր է ձեռնարկում, կամ էլ Փաշինյանի քայլերը հաշվարկված են, որոնք երկրի անվտանգության համար լուրջ խնդիրներ են ստեղծում»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։

Երկրի անվտանգային խնդիրների մեջ Թևանյանն առանձնացրեց հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը։ Նրա խոսքով՝ այս հարաբերությունների ամրությունը կարևոր թե՛ ՀՀ-ի, թե՛ ՌԴ-ի համար։ Նա հիշեցրեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակում պահպանվում է տարածաշրջանի փխրուն բալանսը, հայ-ադրբեջանական սահմանին պահվում է կիսախաղաղ վիճակը և այլն։

«Վերջին շրջանի քայլերում, հարցազրույցներում շանտաժի լեզու կա՝ ուղղված ՌԴ-ին. սոռոսականներին ուղարկում են Արցախ՝ դիտորդականն առաքելության, բայց հասկանում ենք, որ սա այլ նպատակ է հետապնդում։ Հանդիպել մի կուսակցության հետ, որն ընդգծված հակառուսական դիրքորոշում ունի, որը Ուկրաինայի աջ ծայրահեղականների հայաստանյան տարբերակն է, այն էլ Պուտինի այցից առաջ, շատ վատ մեսիջ է ՌԴ-ին։ Սա կամ նշանակում է հարաբերություններում միտումնավոր լարվածություն մտցնել, կամ այնքան է խորացել ներքաղաքական խնդիրների, աթոռի պահպանման մեջ, որ չի հաշվարկում, թե գործողություններն ինչ հետևանքներ կունենան ՀՀ-ի ու Արցախի անվտանգության համար»,- ընդգծեց Անդրանիկ Թևանյանը։

Այս պատկերը Թևանյանին թույլ է տալիս ենթադրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաքելությունն ավարտված է, ավելին՝ սկսել իշխանությունը կորցնելու հետհաշվարկի գործընթացը։

«Հետհաշվարկի ժամացույցը միացված է, միայն խնդիրն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որ երկրում կայանալիք փոփոխությունները լինեն անցնցում։ Կարծում եմ՝ առողջ քաղաքական ուժերն ու անհատները պետք է գտնեն բանաձև այդ փոփոխություններին անցնցում հասնելու համար։ Ի դեպ, առողջ շրջանակներ՝ նկատի ունեմ նաև իշխանության մեջ գործող որոշակի ողջամիտ ու առողջ թևերին»,- եզրափակեց Անդրանիկ Թևանյանը։