Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

Իշխանությունը ցանկանում է մաշել հանրային բողոքի ալիքը

«Փաստ»-ը գրում է․

«Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը շարունակում է մնալ հասարակության ուշադրության կիզակետում, սակայն հարցի վերջնական լուծումը ձգվում է:

Այս մասին է վկայում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին` համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

Փաստորեն կառավարությունը մտադիր է Ամուլսարի ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնել և այդ տվյալները ներկայացնել քաղաքացիներին:

Ուշագրավ է, որ օգոստոսի 30-ին «Էլարդ» ընկերության հետ ունեցած տեսակապի ժամանակ հաստատվել էր, որ Ամուլսարի ծրագրի փորձաքննության հետ խնդիրներ կան, որից հետո ծառայողական քննություն հարուցվեց քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուրա Իվանյանի նկատմամբ, երեկ էլ լուր տարածվեց, որ վերջինս ու ՔԿ ղեկավարի տեղակալն ազատվել են աշխատանքից: Հետո առաջինի մասով տեղեկությունը հերքվեց:

Այդուամենայնիվ, տեղեկություններ շրջանառվեցին, որ քննչական կոմիտեում պաշտոնանկությունների նոր շարք է սպասվում:

Նշված տեսակապային խորհրդակցությունից հետո «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, թե խորապես հիասթափված է կառավարության հետ քննարկման ընթացքում «Էլարդի» ապակողմնորոշող մեկնաբանություններից, իսկ տարբեր փորձագետների կողմից կարծիքներ հնչեցին, թե Ամուլսարի հարցում Փաշինյանը «հետքայլ» է կատարում՝ ցանկանալով «մեղավորությունը» բարդել քննչական կոմիտեի վրա:

Սակայն Ամուլսարի հարցով կառավարությունում տեղի ունեցած նոր նիստը և վարչապետի հանձնարարականը այլ բանի մասին են վկայում: Վարչապետի «հետքայլն» ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ կառավարությունը մտադիր չէ հրաժարվել Ամուլսարի շահագործումից հատկապես այն պարագայում, երբ օտարերկրյա ներդրումները մեր երկրին օդ ու ջրի պես անհրաժեշտ են:

Թվում էր, թե իշխանափոխությունից հետո դեպի Հայաստան ներդրումների մեծ հոսք է սկսվելու, սակայն այդ հույսերն այդպես էլ չարդարացան: Եվ այդ է պատճառը, որ կառավարության ղեկավարը, ներդրումների դինամիկայի վերաբերյալ ցուցանիշներ հրապարակելու փոխարեն, որպես ձեռքբերում է ներկայացնում թանգարաններ և թատրոններ այցելությունների աճը, գինիների արտահանման ավելացումը և այլն:

Ուստի այս իրավիճակում Ամուլսարի ծրագրի չեղարկումը ոչ միայն կարող է հանգեցնել նրան, որ «Լիդիան» ընկերությունը կարող է դատի տալ մեր պետությանը և գումարներ պահանջել, այլև սկսված դատական պրոցեսը կարող է վատ օրինակ ծառայել և վանել օտարերկրյա մյուս ներդրողներին Հայաստանում գումարներ ներդնելուց:

Թերևս այս է պատճառը, որ կառավարությունը Ամուլսարի խնդիրը ձգձգելու մարտավարություն է որդեգրել, որը հնարավորություն կտա ձգձգել հանքի շահագործումը:

Հանքի շահագործումը հետաձգելով՝ կառավարությունը մտադիր է մաշել հանրային բողոքի ալիքը՝ ակնկալելով, որ որոշ ժամանակ հետո այս թեմայի շուրջ մարդկանց հետաքրքրությունը կնվազի, իսկ դա հնարավորություն կտա կառավարությանն իսկույն գործի անցնել և թույլատրել հանքի շահագործումը:

Իսկ եթե նոր փորձաքննության տվյալները հանրության դատին ներկայացնելուց հետո պարզվի, որ դժգոհության ալիքը չի մարում, ապա կառավարությունը կարող է նոր հանգամանքներ առաջ բերել և նոր վերլուծություններ կազմելու հանձնարարական տալ, որոնք ևս որոշ ժամանակ անց կհրապարակեն, իսկ Ամուլսարի թեման այդ ընթացքում կկորցնի իր հրատապությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։