Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

«Այո, նա կոռուպցիոներ է, բայց մեր թիմի անդամ է». «անհույս հարիֆները» կհաղթե՞ն

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

««Էս երկիրը, որ 70-ականներին ծաղկում էր, սաղ կոռուպցիայի շնորհիվ էր, – բացատրում է ինձ հերթական վարորդը, – բանվորը մի քանի բոլթուգայկա էր տանում տուն, պահեստապետն իր ապրանքը «լեւի» էր ծախում, բժիշկը վիրահատության համար փող էր վերցնում, շոֆերը փափախ էր անում, տներում էլեկտրաէներգիա էին գողանում, խանութպանը երշիկը տակից թանկ գներով էր ծախում, «օբեխեսես»-ը տասից մեկին էր բռնում՝ էդպես էին մարդիկ ապրում, հո «չոր» 120 ռուբլով չէի՞ն ապրի: Բոլորը գոհ էին»:

Իհարկե, նման դատողությունը կարող է բավականին ցինիկ թվալ, բայց ճշմարտության հատիկ այստեղ, համաձայնեք, կա. Խորհրդային Հայաստանում մարդիկ ապրում էին այդ համակարգում, այդ շղթայի մեջ՝ նրանք, որոնք այդ շղթայից դուրս էին, կա՛մ «մարդկություն-լավություն» չէին հասկանում, կա՛մ անհույս «հարիֆներ» էին:


1991 թվականին մենք ժառանգել էինք այդ համակարգը եւ այդ մտածողությունը, իսկ այսօրվա Հայաստանում ապրում են նաեւ այդ մտածողության կրողները, նրանց երեխաները եւ թոռները:

2018 թվականին երիտասարդները վճռականորեն ասացին՝ «հերիք է, էլ այդպես չենք ուզում ապրել»: Բայց ասելը մի բան է, իրագործելը՝ մեկ այլ բան: Համակարգի «կարգավորումները» (այդ թվում՝ հոգեբանական) մշակվել եւ հղկվել են տասնամյակների ընթացքում, եւ նրանք՝ ովքեր «աշխատացնում» էին այդ համակարգը, պարզապես չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր ապրել կոռուպցիայից զերծ հարաբերությունների պայմաններում:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին պետական այրերը խոսում էին այս 28 տարիների ընթացքում՝ Արեւմուտքից այդ նպատակով ստացվել են բազմաթիվ դրամաշնորհներ, ստեղծվել են այդ պայքարը իբր համակարգող բազմաթիվ կառույցներ, որոշ ժամանակ կար անգամ այդ պայքարի գծով նախագահի խորհրդական: Արդյունքը զրոյական է: «Այո, նա կոռուպցիոներ է, բայց մեր թիմի անդամ է», – ՀՀՇ-ի ժամանակ դա ասվում էր բարձրաձայն, իսկ այնուհետեւ՝ շշուկով կամ՝ «մտքում»:

Հիմա ստեղծվում են նոր մարմիններ, մշակվում են նոր կառուցակարգեր, ռազմավարություն: Աստված տա այդ ամենն իր արդյունքը տա՝ վարչապետի եւ նրա մերձավոր շրջապատի մտադրությունների անկեղծությանն այդ առումով չեմ կասկածում: Բայց եկեք անկեղծորեն պատասխանենք մի հարցի՝ արդյոք այս պահիս մեզանում չկա՞ն նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, որոնք զբաղվում են բիզնեսով:

«Մենք սեփականատեր ենք, մենք բաժնետեր ենք, հանձնել ենք հավատարմագրային կառավարման»՝ այդ բոլոր «թզի տերեւները» եկեք մի կողմ թողնենք: Եվ քանի որ օրենսդիր եւ գործադիր մարմնում կան բազմաթիվ մարդիկ, որոնք շարունակում են փող աշխատել ձեռնարկատիրությամբ, թույլ տվեք կասկած հայտնել բոլոր տեսակի կառույցների եւ կառուցակարգերի վերաբերյալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում