Կոնստանտին Զատուլինը՝ Հայաստանում եւ Ռուսաստանում վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակի մասին
Ռուսաստանում ընդունված որոշումը «այնքան էլ կոկիկ չէր», եւ արտասահմանյան վարորդական իրավունքներով Ռուսաստանում աշխատելու պայմանը պետք է լիներ ԵԱՏՄ անդամակցությունը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով արտասահմանյան վարորդական իրավունքներով ՌԴ տարածքում աշխատելն արգելող օրենքը, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզու է։
Հայաստանը ԵԱՏՄ-ում միակ երկիրն է, որտեղ ռուսերենը պաշտոնական կարգավիճակ չունի։
«Մենք բոլորս, ինձ թվում է, պետք է կարեւորը ելնենք ԵԱՏՄ-ին անդամակցության փաստից, եւ բաժանենք այն երկրների, որոնք անդամակցում կամ չեն անդամակցում, եւ ոչ թե կապենք դա ռուսերենի կարգավիճակի առկայության հետ։ Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է․․․ Դա կոպիտ որոշում է, որ պետք է ընդունվի Ռուսաստանի կողմից»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ասել է Զատուլինը։
Պատգամավորը նշել է, որ ինքը չի մասնակցել օրենքի ընդունմանը, իսկ մարդիկ, ովքեր այն ընդունել են փորձել են բացատրել, թե ինչու պետք է արտոնություններ տրամադրվեն բելոռուս վարորդներին, իսկ հետո, երբ ղրղզ վարորդները ցանկացել են նույնը, սկսել են փնտրել, թե ինչ տարբերակով նրանց ընդառաջ գնան։ Այդ ժամանակ հիշել են Ղրղզստանում ռուսերենի պաշտոնական կարգավիճակի մասին։
Մեկնաբանելով հայկական իշխանությունների որոշումը՝ Զատուլինը նշել է, որ եթե այն «ռեակցիայի» բնույթ է կրում, ապա դա ճիշտ չէ, ավելորդ անգամ խորացնում է իրավիճակը եւ շահավետ չէ Հայաստանի համար։
Նախօրեին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ հանրապետությունում կարող է արգելվել արտասահմանյան վարորդական իրավունքների օգտագործմամբ բիզնեսի վարումը եւ տրանսպորտային միջոցներով ծառայությունների մատուցումը։ Նա նշել էր, որ այդ դրույթը չի տարածվի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների վրա, եթե «ցուցաբերվի փոխադարձ բարեկամական մոտեցում»։
«Իրականում բեռներ են տեղափոխվում Ռուսաստանից Հայաստան, Հայաստանից Ռուսաստան, կամ պետք է նախատեսել վարորդական իրավունքների ստացման որեւէ պարզեցված կարգ նրանց համար, ով իրականացնում է այդ փոխադրումները՝ թե՛ ռուս վարորդների, թե՛ հայ վարորդների համար, կամ պետք է, այնուամենայնիվ, չեղարկել այդ պայմանը եւ անցնել մեկ ուրիշի»,- ասել է Զատուլինը
Նա հավելել է, որ բոլոր հարցերը բարի կամքի առկայության դեպքում կարելի է քննարկել եւ ուղղել, եւ պետք չէ ուռճացնել այդ որոշումների նշանակությունը այս կամ այն կողմից։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը