Պետական մարմինները ոչինչ չեն անում ուղեւորների ապօրինի փոխադրումների դեմ պայքարի համար. ՀԿ
Պետական մարմինները ոչինչ չեն անում ուղեւորների անօրինական փոխադրումների դեմ պայքարի համար։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։
Ավելին, նրա խոսքով՝ տրանսպորտային հատվածը տրանսպորտի նախարարությունից փոխանցվել է անձանց եւ ընկերությունների, որոնք ոչ մի պատկերացում չունեն այդ ոլորտի մասին։
Խոսելով Երեւանում ուղեւորների փոխադրումների մասին՝ Եղիազարյանն ասաց, որ մայրաքաղաքի քաղաքապետարանի պլանները հստակ չեն։ Նա ավելացրեց, որ Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ 400 միկրոավտոբուսների դուրսգրման դեպքում Երեւանում կարող է տրանսպորտային կոլապս սկսվել։

















































