Ամուլսարի հարցով որոշումը դեռ վերջնական չէ. Վլադիմիր Կարապետյան
Ամուլսարի հարցով որոշումը դեռ վերջնական չէ, հետևաբար հստակ չեմ կարող ասել, թե որոնք կլինեն հետագա գործողությունները այս ուղղությամբ: Այս մասին այսօր՝ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
«Այդ հարցով քննարկումները շարունակվում են: Առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստել է իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ հաղորդագրությունից հայտնի չէ՝ նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, Կարապետյանն ասաց. «Պատճառն այն է, որ վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ վերջնական լինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտարարենք»:

















































