ՀՀ քաղաքացիներին ԵՄ երկրներից հարկադիր կերպով վերադարձնում են Հայաստան
«168 ժամը» գրում է. «Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում չեն թուլանում։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։
Այժմ հետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում փոփոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:
Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում: Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին: ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել, և այլն:
Միգրացիոն ծառայության աշխատակիցը հաստատել է, որ ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ բուժօգնություն ստանալու ակնկալիքով. «Մենք խորհուրդ ենք տալիս չընտրել այդ ճանապարհը՝ չգնալ ու հանձնվել՝ հույս ունենալով, թե այնտեղ ավելի լավ կյանք է լինելու կամ լիարժեք բուժում են ստանալու, դա ֆանտաստիկայի ժանրից է:
Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են: Այն անձանց, որոնք որևէ հ/կ ծրագրից չեն կարողանում օգտվել, ունեն բժշկական խնդիրներ, Միգրացիոն ծառայությունն այդ դեպքերում միջնորդագրեր է գրում Առողջապահության նախարարություն, փորձում ենք անհատական ձևով ընթացք տալ, մինչև կունենանք ընդհանուր կատեգորիան ու կհասկանանք՝ ինչպես ենք վարվում»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը