Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակել է հայկական ընկերության ձկնային արտադրանքի մատակարարումը երկիր
ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերություններից մեկի ձկնային արտադրանքի մատակարարման հարցում, գրում է ria.ru-ն։
«Եվրասիական տնտեսական միության և ՌԴ անասնաբուժասանիտարական պահանջների խախտումների կրկնակի հայտնաբերման պատճառով, «Ռոսսելխոնադզոր»-ը սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառելու հայկական ընկերության արտադրանքի մատակարարման հարցում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, որում նշվում է, որ պատճառը ձկան մեջ մալաքիտային կանաչի հայտնաբերումն է:
Սեպտեմբերի 5-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվելու նաև Ղազախստանի «Զենչենկո և Կ» ձեռնարկության արտադրանքի ներմուծման համար։
Բացի այդ, որոշ ձեռնարկությունների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն է սահմանվել։

















































