Էդգար Առաքելյանն ԱԺ նախագահին է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրավոր դիմումը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն այսօր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին գրավոր դիմումը ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին: Դիմումն արդեն ստորագրված է:
Tert.am-ի հետ զրույցում Էդգար Առաքելյանն ասաց, որ որևէ բան մեկանաբել չի ցանկանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էդգար Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել, ըստ որի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշում էր կայացրել: Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, որ պատճառը ոչ թե քաղաքական է, այլ՝ անձնական:

















































