Ալեքսիս Սանչես․ Ռոմելու Լուկակուն է ինձ համոզել տեղափոխվել «Ինտեր»
«Մանչեսթեր Յունայթեդից» Միլանի «Ինտեր» տեղափոխված 30-ամյա չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը պատմել է, թե ինչ գործոնների շնորհիվ է որոշել կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
«Երջանիկ եմ վերադառնալ իտալական ֆուտբոլ։ «Ինտերը» չի դարձել Իտալիայի չեմպիոն ութ տարի, բայց ունի բոլոր հնարավորությունները դարձյալ լինել առաջինը։
Ունենք երիտասարդ եւ ուժեղ թիմ, հաղթանակների ձգտող մարզիչ։ Անտոնիո Կոնտեի գործոնը շատ կարեւոր է, նա խաղացողներին լիցքավորում է վստահությամբ։
Ռոմելու Լուկակուն երջանիկ է լինել «Ինտերում»։ Նա է ինձ համոզել տեղափոխվել այստեղ»,- Ալեքսիս Սանչեսի խոսքը մեջբերում է Sky-ը։
Ալեքսիս Սանչեսը 2006-2011 թվականներին հանդես է եկել իտալական «Ուդինեզեում», դրանից հետո ներկայացեր է չիլիական «Կոլո-Կոլոն», արգենտինական «Ռիվեր Փլեյթը», կատալոնական «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...