Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ «Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր «Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության Արթուր Օսիպյանը կալանավորվել է Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն
Մամուլ

Սևանից առնվազն 100 մլն խմ ջուր է «կորել»

«Իրավունք» թերթը գրում է.
«Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե անցած տարվա համեմատ Սևանից 51 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել:

Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեև լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի խստացրեց վիճակը: Այսպես, կոմիտեն, չգիտես ինչու, «թյուր մեկնաբանություն» որակեց լճի մակարդակի 1 սմ-ով նվազելու տեղեկատվությունը, թեև իր հայտարարությունը, ըստ էության, հաստատեց, որ սխալ չկա, օգոստոսի 29-ին նման ան­կում փաստացի եղել է. էլ ի՞նչ «թյուր մեկնաբանություն»:

Բայց դա մի կողմ: Կոմիտեն փորձում է համոզել, որ օգոստոսի 29-ի պատկերը պատահականություն է, իսկ ահա սեպ­տեմբերի 1-ին ամեն ինչ տեղն է ընկել. «Ցուցանիշը նույնն է, ինչ անցյալ տարվանը»: Բայց երևի այդպես էլ չեն գիտակցել, որ ամբողջ խնդիրը ոչ թե 1 սմ բարձր կամ ցածրն է, այլ, որ լճի մակարդակը գրեթե անցած տարվա վիճակում է: Եվ հենց իր հայտարարությամբ էլ կոմիտեն օրակարգ է մղել այդ խիստ մտահոգիչ հարցը: Բացատրենք...

Ըստ կոմիտեի տվյալների. «Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանի մակարդակը 1900.63 մ է, նույն ցուցանիշն է 2018 թ. նույն օրվա դրությամբ»: Մինչ­դեռ. «Արփա-Սևան ջրատա­րով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմ­բերի 1-ի դրությամբ կազմել է 148. 343 մլն խմ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538 մլն խմ էր»: Այսինքն՝ մուտք եղած ջուրը 16.805 մլն խմ-ով այս տարի ավել է: Միևնույն ժամանակ. «Նույն օրվա դրությամբ այս տարի Սևանից բաց է թողնվել 129.044 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956 մլն խմ էր»: Այսինքն՝ ջրթողը մոտ 46 մլն խմ-ով պակաս է եղել:

Միայն այս երկու պարամետրերի հաշվին լճում այս տարի մոտ 63 մլն խմ-ով ջուրը պետք է ավելանար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: