Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ «Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր «Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության Արթուր Օսիպյանը կալանավորվել է Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն
Հայաստան

Ծիծաղելի է եւ միեւնույն ժամանակ ցավալի․ «Ժողովուրդ» օրաթերթն արձագանքում է Արսեն Թորոսյանի մեղադրանքին

Ծիծաղելի է եւ միեւնույն ժամանակ ցավալի, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոլորտում առկա խնդիրները լուծելու փոխարեն հրապարակավ հայտարարում է, որ «Ժողովուրդ» օրաթերթը իր դեմ արշավ է սկսել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը՝ արձագանքելով նախարար Թորոսյանի մեղադրանքին, թե իր դեմ սկսված արշավը հիմնականում իրականացվել է «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով։

«Լավ կլինի, որ նախարարը իր ոլորտում առկա բացերը լրացնի, ձախողումներին լուծում տա, ոչ թե լրատվամիջոցի քննադատությունները եւ լրատվամիջոցին քաղաքացիների կողմից հնչեցված զանգերը որակի իր դեմ արշավ։ Լինի առողջապահության նախարարը, իրավապահ համակարգը, որեւէ գերատեսչության ղեկավար, որը իր ոլորտում թույլ կտա ձախողում, իր ոլորտում առկա խնդիրներին լուծում չի տա, ապա միանշանակ հայտնվելու է «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում»,- ասաց Քնար Մանուկյանը։


Լրագրողը վստահեցրեց, որ նախարարը այս որակմամբ որեւէ արդյունքի չի հասնելու․ «Եւ որ Առողջապահության նախարարը հայտարարում է, թե իր դեմ արշավ է սկսվել, ապա թող շանտաժի լեզվով չխոսի «Ժողովուրդ» օրաթերթի հետ։ Լավ կանի իր ոլորտում առկա խնդիրները լուծի, այլ ոչ թե շանտաժի լեզվով խոսի։ Չմտածի, թե այս որակումներից «Ժողովուրդ» օրաթերթը վախեցավ եւ այսուհետեւ դադարելու է իր դեմ որեւէ բան գրել։ Ոչ, շարունակելու ենք գրել բոլոր նախարարների դեմ, որոնք իրենց ոլորտում թույլ կտան խնդիրներ, որոնք քաղաքացիների կողքին կանգնած չեն լինի, քաղաքացիների խնդիրներին ականջալուր չեն լինի։

Քնար Մանուկյանը նաեւ պնդեց, որ այս ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր հրապարակումները եղել են փաստերով եւ հիմնավորված․ «Վերջին անգամ ես եմ՝ որպես լրագրող, անդրադարձել վերջին մեկ ամսում ծննդկանների մահացությանն խնդրին, որ մարզային հիվանդանոցներում ծննդկաններ են մահանում, մինչդեռ նախարարն իմ հարցին շատ կցկտուր պատասխան տվեց եւ թույլ չտվեց, որ ես իմ հարցը շարունակեմ։ Եթե պարոն նախարարը ոլորտում առկա խնդիրները որակում է արշավ իր դեմ, թող հետ գնա, տեսնի, թե «Ժողովուրդ» օրաթերթը տարբեր նախարաների հետ կապված ինչ հրապարակումներ է ունեցել, եւ նոր խոսի՝ ի՞ր դեմ ենք արշավ սկսել, թե՞ նախկինների։

Այս որակումը տալով, շանտաժի լեզվով խոսելով որեւէ արդյունքի չի հասնելու, որովհետեւ մենք շարունակելու ենք մեր գործելաոճը, եթե քաղաքացիների իրավունքներ ոտնահարվեն, մեր թերթի թիրախում հայտնվելու է եւ նախարարը, եւ համակարգը, եւ համակարգի ցանկացած անպատասխանատու անձ»,- եզրափակեց Քնարիկ Մանուկյանը։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, ասել է. «Այս ամեն ինչը սկսվել է մոտավորապես մեկ տարի առաջ, երբ մենք ցանկանում էինք Երևանի պետական բժշկական համալսարանի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանության ներկայացուցիչներին և նշանակելով նոր մարդկանց։ Այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ՝ հիմնականում «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով, որը փաստացի դարձել էր ԵՊԲՀ-ի ռեկտորի խոսափողը՝ վատ իմաստով»։