Ուզելը լավ է, բայց որպես քաղավիացիայի կոմիտե մենք չենք ստեղծելու ազգային ավիափոխադրող. Տաթեւիկ Ռեւազյան
Մենք բոլորս շատ կուզենանք ունենալ ազգային ավիափոխադրող, տեղական փոխադրող, կայուն, հզոր ավիաընկերություն, որ ամբողջ աշխարհում գործի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:
«Ուզելը լավ է, բայց որպես քաղավիացիայի կոմիտե մենք չենք ստեղծելու այդ ընկերությունը: մենք հսկում ենք անվտանգությունը, մենք իրավունք չունենք ստեղծել ազգային փոխադրող: Ես կցանկանամ, որ այդ ընկերությունը կայուն լինի, մինչեւ այդ կոչումը կտանք, որովհետեւ եթե այդպես չլինի, դա Հայաստանի անունն է գցելու»,-ասաց նա:

















































