Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ «Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր «Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության Արթուր Օսիպյանը կալանավորվել է Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն
Հայաստան

Սեւանից ջրառն անցյալ տարվանից արդեն իսկ 46 մլն խմ-ով պակաս է. Ջրային կոմիտեի պարզաբանումը

Ջրային կոմիտեն հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին որոշ լրատվամիջոցներով Սեւանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել եւ թյուրիմացությունից ու սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար ներկայացնում է պարզաբանում:

Պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․


«Որոշ լրատվամիջոցներով այսօր Սեւանի մակարդակին առնչվող թյուր մեկնաբանություն է շրջանառվել, որն իրականությունից հեռու է։ Թյուրիմացությունից, սխալ մեկնաբանություններից զերծ մնալու համար Ջրային կոմիտեն ներկայացնում է իրականությունն ու պարզաբանում:

Այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանի մակարդակը 1900.63մ է, նույն ցուցանիշն է 2018թ. նույն օրվա դրությամբ։

Արփա-Սեւան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ կազմել է 148. 343մլն խ/մ, իսկ անցյալ տարվա նույն ցուցանիշը 131.538մլն խ/մ էր, տարբերությունը կազմում է 16.805մլն խ/մ ջուր։

Ինչ վերաբերում է լճից ջրառին, ապա նույն օրվա դրությամբ այս տարի Սեւանից բաց է թողնվել 129․044մլն խ/մ ջուր, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը 174.956մլն խ/մ էր։

Ուշադրություն ենք հրավիրում թվերի տարբերությանը, փաստորեն, այս տարի Արփա-Սեւան ջրատարով լիճ մուտք գործած ջրի ծավալը / ներառյալ ստորերկրյա ներհոսքը/ նախորդ տարվանից ավելի է 16․805 մլն խ/մ-ով։

Ջրառի դեպքում ակնհայտ է, որ նույն՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ, Սեւանից այս տարի պակաս է վերցվել 45,912մլն խ/մ ջուր։ Հիշենք, որ անցյալ տարի, օրենքով սահմանված 170 մլն խ/մ ջրառից հետո լրացուցիչ ջրառի կարիք եւս առաջացավ, Սեւանից ոռոգման նպատակով հավելյալ 40 մլն-ի ջրառի թույլտվություն եղավ, ընդհանուր 210 մլն խ/մ թույլատրված ջրառից օգտագործվեց 200․623 մլն խ/մ-ն։

Իսկ այս տարի ոչ միայն լրացուցիչ ջրառի կարիք չկա լճից, այլեւ համակարգում կանխատեսում են եւս 5-10 մլն խ/մ ջրի խնայողություն՝ թույլատրված 170 մլն-ից, եթե եղանակային պայմանները թույլ տան։ Նման խնայողությունն այս տարի հնարավոր է դարձել տարեսկզբից ոռոգման համակարգում իրականացվող կառավարման արդյունավետության քայլերի, իհարկե, նաեւ՝ բարենպաստ եղանակի, ջրամբարներում ավելի շատ ջուր կուտակելու շնորհիվ։

Իրականությունը սա է եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 2019թ-ին Սեւանից 51 մլն խ/մ-ով պակաս ջրառի մասին, հենց այս իրականությունն է արտացոլում, թվերը, բնականաբար, ըստ օրերի փոփոխվում են եւ ոռոգման շրջանի ավարտին հանրությանը կներկայացվի վերջնական պատկերը։

Ինչ վերաբերում է լճի մակարդակի եւ ջրառի խնայողության զուգահեռներին, ապա դրանք միայն բացարձակ թվերով համադրելի չեն, քանի որ լճի մակարդակը պայմանավորված չէ միայն ջրի ներհոսքով կամ արտահոսքով, կա գոլորշացման բնական երեւույթը, կան նաեւ ստորերկրյա արտահոսքերը, եղանակային պայմանները եւ այլն, որոնց մանրամասն բացատրությունը կարող են տալ համապատասխան մասնագետները։

Լճի մակարդակի վերաբերյալ եւս տվյալները փոփոխվում են եւ եթե որոշ լրատվամիջոցների մտահոգությունը հարուցած՝ 1սմ-ի տարբերություն էր գրանցվել օգոստոսի 29-ին, ապա սեպտեմբերի 1-ի դրությամբ, ինչպես արդեն ներկայացրել ենք, ցուցանիշը նույնն է, ինչ՝ անցյալ տարվանը։

Ի դեպ, հիշեցնենք նաեւ, որ Սեւանի հետ կապված՝ ներկայացված բոլոր թվերը ԱԻՆ Հիդրոմետ ծառայության չափումների տվյալներն են, որոնք պարբերաբար հրապարակվում են»: