Մենք ՍԴ որոշմանը կանդրադառնանք թե´ եզրափակիչ մասով, թե´ հետո. Արամ Վարդևանյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ կանխատեսում անել՝ ինչ ընթացք կունենա այսօր մեկնարկած դատական նիստը: Նրա խոսքով՝ դա նորմալ ընթացակարգ է:
Վարդևանյանն ասաց՝ կանխատեսումներն իրավունքի մեջ անշնորհակալ աշխատանք են և ոչ արդյունավետ՝ հանրությանը տեղեկատվություն հասցնելու համար:

















































