Կառավարության հրապարակած տվյալների մեծ մասը իրականությանը չի համապատասխանում և մանիպուլյատիվ բնույթ է կրում. Մեսրոպ Մանուկյան
Կառավարության հրապարակած տվյալների մեծ մասը իրականությանը չի համապատասխանում և մանիպուլյատիվ բնույթ է կրում, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց տնտեսական հարցերով փորձագետ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Կառավարության հրապարակած վերջին եռամսյակի տնտեսական ցուցանիշներին:
Մանուկյանը նշեց եղած անհամապատասխանությունները.
«Ըստ հրապարակված տվյալի՝ 576 000 վարձու աշխատող կա: Դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև վարձու աշխատողները պարտավոր են վճարել 1000 դրամ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, այնինչ հիմնադրամի այս տարվա առաջին 2 եռամսյակների տվյալներով՝ ամենաբարձր ցուցանիշը, որ մենք ունեցել ենք գրանցված աշխատողների քանակով, 501 000 է: Կարող ենք փաստել, որ վարձու աշխատողների քանակը սխալ է»:
Անդրադառնալով ցուցանիշին, ըստ որի՝ գործազուրկների քանակն ավելացել է 16 000-ով, Մեսրոպ Մանուկյանն ասաց. «Ինչպե՞ս է ստացվում, որ վարձու աշխատողների քանակն ավելանալուն զուգահեռ ավելանում է նաև գործազուրկների քանակը: Մեկն ավելանալու դեպքում մյուսը պետք է կրճատվեր: Ու միգրացիա էլ չկա, որ ասենք՝ բնակչությունն է ավելացել: Այս պարագայում նույնպես ԱՎԾ-ն (Ազգաին վիճակագրական ծառայություն) և ՊԵԿ-ը (Պետական եկամուտների կոմիտե) իրար հակասում են»:
Մանուկյանը նաև ընդգծեց՝ փաստ է, որ կառավարությունն այսօր բյուջեի եկամտային հատվածով ունի 25% աճ, բայց արդյոք սա դրակա՞ն է. «Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ են աշխատել, բայց եկեք քննարկենք և ավելի խորը նայենք. եկամտի աճը և համախառն ներքին արդյունքի աճը համադրելի չեն. եթե 25% աճ ենք ունեցել, պետք է համախառն ներքին արդյունքը 40-50% աճ գրանցեր: Այսինքն՝ եկամտային մուտքերը «թունավոր» մուտքեր են»:
Աղբյուրը՝ politik.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը