Արմեն Գեւորգյանը դատի է տվել «Իմ քայլի» պատգամավորին եւ փաստաբանին
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գեւորգյանի ներկայցուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Յուրի Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ որոշումից հետո Արուսյակ Ջուլհակյանի եւ Մուշեղ Շուշանյանի կողմից արված հրապարակային հայտարարությունները։
Մասնավորապես օգոստոսի 7–ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարել է, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին։
Իսկ Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով այդ տարիներին քաղաքացիների զանգվածային ունեզրկումներին, կաշառքներ ստանալուն, կառավարության կողմից հակասահմանադրական որոշումներ ընդունելուն, հայտարարել է, որ այդ ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի կոորդինացիայի ներքո։
Քաղաքացիական վեճի առարկա դարձած իրադարձությունները վերաբերվում են Արմեն Գեւորգյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածին։ Ըստ փաստաբանի՝ պատգամավորի և փաստաբանի կողմից արված արտահայտությունները վիրավորանք և զրպարտություն են պարունակում, ինչպես նաև խախտում են իր վստահորդի անմեղության կանխավարկածը։
Այսպիսով հայցվոր կողմը պահանջում է դատարանից արձանագրել Արմեն Գեւորգյանի անմեղության կանխավարկածի խախտումը, պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել վիրավորանք եւ զրպարտություն համարվող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցում տրամադրել։
Հայցադիմումը դատարանը ստացել է սեպտեմբերի 2–ին, գործը մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը