«Հարիր չէ առողջապահության նախարարին անկյունը մտնել». Գեւորգ Թամամյանը՝ առողջապահության նախարարի մասին
Երբ ես լրագրողներին խնդրեցի, որ ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարին ես հարցերը տամ, ինչին ի պատասխան պարոն նախարարը թողեց եւ հեռացավ ու տեսանք, որ անկյունում հարցազրույց է տալիս: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ամբիոնի վարիչ, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկական ուռուցքաբան, արյունաբան, Գևորգ Թամամյանը, ով ներկա էլ նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսին:
«Առաջին հերթին հարիր չէ առողջապահության նախարարին անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում եւ թուր է ճոճում: Տեսանք, թե այդ ամենն ինչ ավարտ է ունենում: Ես հիշում եմ մի դեպք եւս, երբ 1,5 տարի առաջ մեկն այդպես հեռացավ ապրիլ ամսին: Նախկին նախագահն էր, որ հարցերից խուսափեց ու փախավ: Հեռանալուց պարոն նախարարն ասաց՝ այո, ձեր հորդորով այստեղից հեռացավ նաեւ նախկին տնօրենը: Այո, իմ հորդորով եւ ես եղել եմ լրիվ բաց: Ի տարբերություն իր թիմի որոշ անդամների, որոնք դարձան խիստ կառուցողական, մոռացան իրենց անցյալը: Այո հեռացավ իմ հորդորով եւ կարծում եմ՝ նա պետք է հպարտ լիներ, որ կարողացավ այդ հորդորի հետեւանքով հեռացնել նախկին կոռումպացված տնօրենին: Եվ այդ կոռուպցիոն դեպքերն են ամեն օր ժողովրդին ցույց տալիս»,-ասաց Թամամյանը:
Նշենք, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը տապալվեց: Երբ Գեւորգ Թամամյանը ցանկացավ լրագրողների փոխարեն հարցեր տալ, նախարարը լքեց դահլիճը՝ ասելով, որ Թամամյանը կարող է առանձին ասուլիս տալ:


















































Մենք ամեն ինչ անում ենք, որ ԼՂ-ից տեղահանված ընտանիքները բնակարան ձեռք բերեն, ոչ թե նախընտրեն երկարատև վարձակալությունը. Արսեն Թորոսյան
623 հազար դոլար հավելագրվածը պետք է վերադարձվի պետբյուջե. կոռուպցիայի մաս 5
Թորոսյանը «երկար չի ձգի»
Նախարարությունում «բունտ» է հասունանում
Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը