Ակնկալիքն այն է, որ ՍԴ դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների. Լեւոն Քոչարյան
Ակնկալիքն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորներն իրականացնեն արդարադատություն ու չենթարկվեն բազմատեսակ ճնշումների, որոնք մենք տեսնում ենք վերջին ամիսներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։
«Երկրի առաջին դեմքից մինչեւ տարբեր տեղերից արտահոսքերով, մեկ դատավորի կողմից արված հայտարարությունները, որով ինքն ինքնահռչակվեց, դրան հետեւեց երկրի ղեկավարի հարցազրույցը, հետո եղան տարատեսակ հրապարակումներ չարաշահումների վերաբերյալ, այս ամենը եղավ նրանից հետո, երբ ՍԴ–ն վարույթ ընդունեց մեր բողոքը, այդ ամենը իհարկե ճնշում է մյուսների վրա»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի եւ 135-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրության գործի քննությունը։

















































