Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ «Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր «Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության Արթուր Օսիպյանը կալանավորվել է Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն
Հայաստան

Վերջին նորությունները բերդերից․ նոր պետը համակարգ է բերում ոստիկանների

Փաշինյանի գլեբժիգլովյան ոճով արած արտահայտությունները՝ գողերի, «սխոդկաների» եւ «օբշակների» մասին, բուռն արձագանք են գտել կալանավայրերում։ Ազատազրկվածների ճնշված հատվածը ոգեւորված է, որ Նիկոլը կարգուկանոն է մտցնում բերդերում։ Մյուս մասը, հակառակը՝ սպառնում է․ «Բունտ ենք անելու, եթե մեզ «կասնուտ» անի»։ Դրանք հիմնականում «զոն նայողների» ճտերն են, հեղինակությունները։ Նրանք սպասում են գողերի հրահանգին, եթե նրանք «դաբրո» տան, կալանավայրերում ըմբոստություն կսկսվի, գրում է hraparak.am-ը։

Այս օրերին բանտերի բնակիչները Փաշինյանին համեմատում են Պուտինի հետ։ ՌԴ նախագահն առաջարկել է Քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, որով կազմակերպված հանցավոր խմբավորումներում բարձր դիրք զբաղեցնողները՝ օրենքով գողերը, իրենց դիրքի պատճառով կարող են դատապարտվել 8-15 տարվա ազատազրկման: «Պուտինը երկու բերդ է սարքել գողերի համար, որովհետեւ նրանք 3 մլրդ դոլար Ռուսաստանից փող են հանել,- փոխանցում է մեր զրուցակիցը Կոշի կալանավայրից։- Նա պահանջել է, որ այդ գումարը Ռուսաստան բերեն։ Այսինքն՝ նա որոշակի նպատակի համար է հավաքել գողերին, որ ասի՝ փողը բերեք։ Իսկ մերի նպատակը պարզ չի»։

Փաշինյանի օրոք ի՞նչ է փոխվել կալանավայրերում։ Մեր զրուցակիցը, որն ուղղակի առնչություն ունի քրեական աշխարհի հետ, վստահեցնում է, որ ներքին կանոններն ավելի դաժան են դարձել։
«Զոն նայողների ճտերն առաջ, եթե իրանց «տվող» ես լինում, ու օրը գալիս ա, փողը չես տալիս, ծեծում էին, ու վերջ, թեման փակվում էր։ Հիմա «եվրո զոն նայողները» հա՛մ խփում են, հա՛մ էլ օր են տալիս մուծվելու»,- ասում է մեր աղբյուրը։ Միաժամանակ նկատում է, որ փոխվել է «ղումարի» հետ կապված իրավիճակը։ «Մի բան ա փոխվել, որ առաջվա նման չեն ստիպում շատ, որ խաղան։ Առաջարկում են՝ խաղում ես, խաղա։ Չէ՝ մի քանի օրից նորից են ասում, մինչեւ որ գայթակղվում ես, բայց հիմա ստիպել չկա»։

Մինչ կալանավայրերում նոր ալեկոծում է հասունանում, քրեակատարողական ծառայության նոր պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն իր կադրային փոխատեղումներն է սկսել համակարգում, որը Փաշինյանի օրոք արդեն երկրորդ անգամ է ձեռնարկվում։ Նա հիմնականում համակարգ է բերում նախկին ոստիկանների ու դատախազների։ «Փոխվել են հիմնարկների պետերն ու նրանց տեղակալները»,- ասում է ՔԿՎ խոսնակ Նոնա Նավիկյանը։

Նոր կադրերը հիմնականում նախկին ոստիկաններ են։ Գլխավոր կալանավայրի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետը Սամվել Մկրտչյանն է։ Մինչ այդ նա պետական աշխատանքի է եղել 2013թթ. եւ զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 2-րդ վարչության 1-ին բաժնի պետի պաշտոնը։ Նախկին ոստիկան է «Արմավիրի» պետ Գերասիմ Գեւորգյանը։ Նա կալանավայրերի համակարգում աշխատում էր դեռեւս այն ժամանակ, երբ դրանք ենթարկվում էին ներքին գործերի նախարարությանը, եւ ազատվել է զբաղեցրած վերջին պաշտոնից 2007-ին, դատաիրավական բարեփոխումների շրջանակում։ «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հրաչ Սարգսյանը նախկին զինդատախազ է՝ 2017 թվականին կենսաթոշակի անցած։ «Արթիկի» պետ Արման Մելքոնյանը 2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետն էր, որն այս տարվա մարտից ոստիկանության կադրերի ռեզերվում է։
Ոստիկանների ու դատախազների, այլ կերպ ասած՝ «բռնողների» ներհոսքը քրեակատարողական համակարգ հակասում է դեռեւս 10-12 տարի առաջ համակարգում սկսված դատաիրավական բարեփոխումների ոգուն։ Ինչպես հայտնի է, այն ժամանակ որոշվել էր կտրել քրեակատարողական համակարգը ոստիկանությունից, որ բռնողն ու պատժողը տարբեր մարմիններ լինեն։ Այդ տրամաբանությամբ կալանավայրերը դուրս բերվեցին ոստիկանական համակարգից ու դարձան արդարադատության նախարարության ենթակայության հաստատություններ։

Այժմ, փաստորեն, հակառակ գործընթացն է տեղի ունենում։

Կադրային ջարդ Փաշինյանի օրոք արդեն երկրորդ անգամ է ձեռնարկվում։ Առաջին ջարդն իրականացրեց նախկին հարկադիր Արտյոմ Մխոյանը, որը հայտնի է օլիգարխ Սամվել Կարապետյանի հետ բարեկամական կապերով։ Մխոյանն առանց պատճառաբանությունների ազատվեց մի քանի հին կադրերից՝ համարելով, որ նրանք կապ ունեն նախկին կոռումպացված համակարգի հետ։ Ապա սկսվեց ԱԱԾ արշավանքն ընդդեմ ՔԿՀ-ների։ Խուզարկություններն անցկացվում էին առանց կալանավայրերի ադմինիստրացիայի հետ համաձայնեցնելու, ինչը երբեմն աղմկոտ պաշտոնանկությունների էր բերում։ Այդպես աշխատանքից ազատեցին «Արմավիր» ՔԿՀ նախկին պետ Խաչիկ Հարությունյանին` այն բանից հետո, երբ ԱԱԾ խուզարկուները մտել էին կալանավայր եւ բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։ Եկավ նաեւ Մխոյանի ժամանակը։ Հուլիսին նրան հասկացրին, որ պետք է հրաժարական տա։

Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, հենց Արտյոմ Մխոյանն է եղել այն խորհրդավոր պաշտոնյան, որի մասին Փաշինյանը պատմեց կառավարության անցյալ նիստի ժամանակ․ «Էս վերջերս, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկում են ՔԿՀ-ում գտնվող մի անձի, քրեակատարողական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան զանգում է իրավապահներին ու ասում՝ «գիտե՞ք իրան ոնց եք խուզարկում, ինքն «օրենքով գող ա»: Հասկանո՞ւմ եք, էս ընդհանրապես վերջն ա: Իհարկե, այդ ասողն այլեւս չի աշխատում համակարգում, եւ եթե այս օրենքը լիներ, նա քրեական պատասխանատվության էլ կենթարկվեր»։
Մեր տեղեկություններով, վարչապետը փոքր` ինչ շփոթել է՝ ՔԿՀ բարձրաստիճան պաշտոնյան ոչ թե զարմացել է, որ օրենքով գող են խուզարկում, այլ պարզապես զգուշացրել է խուզարկողին, որ անձը քրեական աստիճանակարգում ունի գողի կարգավիճակ։

hraparak.am