Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ «Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր «Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության Արթուր Օսիպյանը կալանավորվել է Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ

600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն
Մամուլ

Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, Կադաստրի կոմիտեն՝ այլ

«168 Ժամ»-ը գրում է․

«Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գոր­ծարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019 թ. հուլիսին 2019 թ. հունիսի հա­մեմատ 10.3%-ով: Ամենաուրախա­լին այն է, որ 2019 թ. հուլիսին 2018 -ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գոր­ծարքները աճել են 11,7%-ով, 2019 թ. հուլիսին հունիսի համեմատությամբ 3,1 %-ով: Շատ ավելի ուրախալի է, որ գործարքների աճը գրանցվել է մար­զերի, և ոչ թե մայրաքաղաք Երևանի հաշվին: Ի դեպ, նախկինում, երբ ան­շարժ գույքի գործարքների աճի մա­սին գրառումներ եմ արել, շատ ակ­տիվ են եղել այն օգտատերերը, որոնք նշում են, թե մարդիկ տները վաճառում են և հեռանում: Հարգելիներս, ձեր ասած իրավիճակում ան­շարժ գույքի գները և գործարքները ոչ թե աճում են, այլ նվազում, որով­հետև վաճառողները շատ են լինում, իսկ գնողները քիչ. և մարդիկ նույ­նիսկ մեծ ցանկություն ունենալով տարիներով չեն կարողանում վաճա­ռել իրենց բնակարանը»: Վարչապետի այս գրառումը կար­դալիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի անշարժ գույքի շու­կայում առևտուրը եռում է: Այդ տրա­մաբանությամբ էլ վարչապետը մեկնաբանություններ է անում անշարժ գույքի և դրա ամենամեծ հատվածի՝ բնակարանային շուկայի վերաբեր­յալ: Հիմա տեսնենք, թե իրականում ինչ է կատարվում այստեղ:

Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է անշարժ գույքի գործարքների ավե­լացման մասին՝ բնակարանային շու­կայում հակառակ գործընթացն է տե­ղի ունենում, գործարքները ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են: Անշարժ գույքի կադաստրի կոմի­տեն այս տարվա հուլիսին Հայաս­տանում արձանագրել է բազմաբնակելի շենքի 1477 բնակարանի վա­ճառք: Այն դեպքում, երբ անցած տարվա հուլիսին վաճառվել էր 1599 բնակարան:Դե հիմա դուք ասեք, բնակարանների վաճառքն ավելացե՞լ է, թե՝ պա­կասել:

Ի հակառակ վարչապետի լավա­տեսության՝ բնակարանների վա­ճառքը կրճատվել է: Այն էլ ոչ թե 1-2, այլ 7,6 տոկոսով: Այս տարվա հուլի­սին Հայաստանում 122-ով քիչ բնա­կարան է վաճառվել: Ու դա վկայում է բնակարանային շուկայում առկա պասիվացման մասին: Մի բան, ինչը տեղի է ունեցել հատկապես մայրա­քաղաքի հաշվին:

Պաշտոնական տվյալները փաս­տում են, որ Երևանում բնակարանա­յին շուկան մտել է խորը թմբիրի մեջ: «Երևան քաղաքում 2019 թ. հուլի­սին իրականացվել է բազմաբնակա­րան բնակելի շենքերի բնակարան­ների առք ու վաճառքի 936 գործարք: 2019 թ. հուլիսին Երևան քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թ. հունի­սի համեմատ աճել է 5,5 տոկոսով, իսկ 2018 թ. հուլիսի համեմատ նվա­զել է 14,8 տոկոսով»,- արձանագրել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն:Հիմա հարց. անշարժ գույքի շու­կայի զարգացումների վերաբերյալ դատողություններ անելիս գիտի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ բնա­կարանների վաճառքը Երևանում մեկ տարի առաջվա համեմատ կրճատ­վել է 14.8 տոկոսով: Եթե այս տարվա հուլիսին մայրաքաղաքում վաճառ­վել է 936, ապա անցած տարվա նույն ամսին՝ 1098 բնակարան: Տարբերու­թյունը հասնում է 162-ի:

Փաստն այն է, որ սա նոր երևույթ չէ, և միայն հուլիսին չէ, որ այդպես է եղել: Երևանի բնակարանային շու­կայում նույն պատկերն է ամբողջ տարվա ընթացքում: Ինչքան էլ վար­չապետը փորձի հակառակը համո­զել, պաշտոնական տվյալներն այլ բան են ասում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։