Մի մարդ, որ վտանգ տեսնում է ծխախոտի մեջ, բայց ոչ՝ ցիանիդի․ Վահան Արծրունին՝ ԱՆ նախարարի մասին
Եթե մի մարդ տեսնում է վտանգ ծխախոտի մեջ և չի տեսնում վտանգ ցիանիդի մեջ, ինչ կարող եք ասել այդ մարդու մասին։ Factor.am-ի հետ հարցազրույցում ասել է երգիչ, երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին՝ անդրադառնալով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որ Ամուլսարի շահագործման մեջ վտանգ չի տեսնում։
Վահան Արծրունին նշել է, որ Ամուլսարի հետ կապված նախարարի հայտարարությունները՝ և՛ որպես նախարարի, և՛ որպես բժշկի, իրեն ապշեցրել են․ «Ինձ ավելի հետաքրքիր է, թե նա ինչ կասի, երբ որոշեն չշահագործել Ամուլսարը։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ ինքնադրսևորում նա կունենա, իր ասած խոսքերի տակից ոնց դուրս կգա»,- ասել է երգահանը։

















































