Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FT Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից Ուկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն է Հայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները Լիբանանում Ռուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից 600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ «Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր «Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայության Արթուր Օսիպյանը կալանավորվել է Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները

Դրագին կարող է հանդես գալ որպես ԵՄ ներկայացուցիչ Պուտինի հետ բանակցություններում. FTԲռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթիցՈւկրաինան իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության Օրակարգի թեման Անպտղության հաղթահարման ծրագրում փոփոխությունների իրականացումն էՀայաստանը դատապարտել է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները ԼիբանանումՌուսաստանը մայիսի 22-ից կսահմանափակի ծաղիկների ներմուծումը Հայաստանից600 բազմաբնակարան շենքերի էլեկտրամատակարարման ցանցերի վերանորոգման համար հայտարարվել է մրցույթ․ ՀԷՑ«Արարատ ցեմենտ»-ի հնարավոր պետականացումից մինչև ռուսական «մութ» կապեր«Վերջին զանգի» օրը Ոստիկանությունը կանցնի ուժեղացված ծառայությանԱրթուր Օսիպյանը կալանավորվել էՄ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել ենԴեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորություններըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՕդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազիՖիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներին
Հայաստան

Ո՞վ է վարչապետի սիրելի ֆեյքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են գայթակղել ֆեյքնյուզերն ու ֆեյք էջերից տարածվող տեսանյութերը։ Ու արդեն որերորդ դեպքն է՝ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով ֆեյք էջից տարածվող տեսանյութով է կիսվում։ Երեկվանից համացանցն այդ մասին է խոսում, որ վարչապետը բան ու գործը թողել, հավանաբար մոռացած, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է՝ դրանից բխող լրջությամբ և պատասխանատվությամբ, ինչ-որ անհեթեթ տեսանյութեր է տարածում, որտեղ իրեն են գովում։

Խոսքը, այս դեպքում, ինչ-որ անհայտ Perfect TV յութուբյան ֆեյք էջով տարածված տեսանյութի մասին է, որը վերնագրված է այսպես․ «Նիկոլի ազնիվ և հզոր պայքարը (սկիզբը հեռացվել է «Ա1+»-ի պահանջով) ԲԱՑԱՌԻԿ Տեսանյութ ՇՏԱՊ ԴԻՏԵԼ»։

Եւ սա իր էջով մեծ ոգևորությամբ տարածել է անձամբ ինքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ տեսանյութում նրա ելույթների հատվածներն են, որոնք մոնտաժված ու իրար են կպցրած Փաշինյանին ձեռնտու, նրան դրական լույսի ներքո ներկայացնող տարբերակով։ Փաշինյանն էլ իր հերթին այս տեսանյութի վերևում ավելացրել է․ «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն»։ Սա իր ելույթներից վերցված արտահայտություն է, որը տեղ է գտել այդ տեսանյութում։

Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն ձգտում է ողբերգության, երբ երկրի ղեկավարի բան ու գործը մնացել է ֆեյսբուքում ֆեյք էջերից տարօրինակ տեսանյութեր տարածելը։ Իսկ ո՞վ է պատրաստում այս տեսանյութերը, ո՞վ է նման ծառայություն մատուցում վարչապետին։ Մենք պարզեցինք, որ վերոնշյալ Perfect TV էջի հետևում մի երիտասարդ է կանգնած, որն իր տանից սիրողական մակարդակով նման «նիկոլապաշտ» տեսանյութեր է պատրաստում և տարածում։ Արդյոք կառավարությունը կամ անձամբ Փաշինյա՞նն է պահում, անգամ ֆինանսավորում այս տղային, դժվար է ասել, բայց մեր տեղեկություններով՝ նրա ֆինանսական վիճակը վերջին շրջանում բարելավվել է, անգամ հասցրել է ստացած եկամուտով մեքենա գնել։ Ու քանի որ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն այս տղայի ֆեյք էջի նյութերն է տարածում, կարող ենք ենթադրել, որ այն վարչապետի ամենասիրելի ֆեյքն է։

Հ․Գ․ Այս ամենում տարօրինակն ու զավեշտալին այն է, որ ֆեյքնյուզի դեմ պայքարող Փաշինյանն ու իր թիմը այսօր ոգևորված ֆեյքնյուզ են տարածում և պրոպագանդում։ Սա խոսում է երկրի ղեկավարի ու նորօրյա իշխանության լրջության աստիճանի մասին, անհետեւողականության, սեփական խոսքը չարժեւորելու մասին, էլ չենք խոսում PR-ի նշաձողն իջեցնելու։

Հավելենք նաեւ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ կառավարության Տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ն էլ իր հերթին է «ֆեյքերի ֆաբրիկա» աշխատեցնում, որ վարչապետին գովազդեն ու նրան քննադատողներին հակադարձեն։

hraparak.am