Կադրային փոփոխություններ Քննչական կոմիտեում
Քննչական կոմիտեում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել։ Քննչական կոմիտեի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ Արա Պողոսյանը նշանակվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ, իսկ Գարեգին Հովհաաննիսյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։

















































