Վերաքննիչը մերժել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի գործով դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նախաքննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված գլխավոր դատախազության բողոքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նախաքննության ընթացքում հայտարարել էին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը միջդատական վարույթի ընթացքում մի շարք արտահայտություններ է արել, որով խախտել է երկրորդ նախագահի անմեղության կանխավարկածը։ Մասնավորապես ՀՔԾ պետը հաստատված փաստ էր համարել Քոչարյանին վերագրվող՝ Սամանադրական կարգը տապալելու մեղադրանքը։
Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր առաջին ատյանի դատարան, որպեսզի ճանաչվի Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը։ Դատարանը 2019–ի փետրվարին բավարարել էր պաշտպանի միջնորդությունը, ինչը, սակայն բողոքարկել էր գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։
Քոչարյանը երրորդ անգամ կալանավորվել էր հունիսի 25-ին. Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ որոշել էր կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում