Կասկադյորական ավտովթար Երևանում. Kia-ն դուրս է եկել հանդիպակած գոտի, ու բախվել շենքի պատին. 3 վիրավորներից մեկը ավտոմեքենայից շպրտվել է
Սեպտեմբերի 1-ին, կասկադյորական ու խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Անժելա Տիգրանյանը իր վարած Kia մակնիշի 77 MT 077 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտաս պողոտայում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և առաջ ընթանալով, բախվել թիվ 19 բնակելի շենքի պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր նույնիսկ հրաշքով են փրկվել, քանի որ հնարավոր է, վրաերթի ենթարկվեին, առաջինն օգնությունն են ցուցաբերել և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ՝ 2-րդ խմբի պետ Սիփան Մուրադյանի գլխավորությամբ, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներից մեկին քաղաքացիները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս շպրտված, ով անչափահաս աղջիկ է եղել:
Ավտոմեքենան վնասել է նաև պատին տեղադրված օդորակիչը, ավիատոմսերի և տուրիզմի ցուցանակը:
Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս