ՀՊՏՀ ուսանողները դասադուլ են հայտարարել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները վաղը՝ սեպտեմբերի 2-ին, պատրաստվում են դասադուլ անել: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին եւ իրենց ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ։
Նրանց հայտարարության ամբողջական տեքստը՝ ստորեւ․
«ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել հանուն արդարության, այս անգամ արդեն դասադուլի միջոցով։ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժ/պ Ռուբեն Հայրապետյանի կողմից ներդրված բարեփոխումների գործընթացի ընդհատման պայմաններում բուհի ուսանողները հրաժարվում են մասնակցել հին, ժամանակավրեպ մեթոդներով կազմակերպվող ուսումնական գործընթացին։ Նոր ուսումնական տարին չի կարող մեկնարկել ուսանողների ձայնը լռեցնելու պայմաններում։
ՀՊՏՀ ուսանողների բողոքի ակցիան ուղղված է բուհում տեղի ունեցող կամայականությունների դեմ: Ուսանողները դասադուլի միջոցով փորձելու են լսելի դարձնել իրենց ձայնը, աջակցությունը հայտնել ընդհատված բարեփոխումներին, բարեփոխումները նախաձեռնած թիմին և թույլ չտալ, որ բարեփոխումների անվան տակ ուսանողների անտեղյակ հատվածին մանիպուլացնեով՝ շարունակվի կամայականությունների ու կոռումպացված համակարգի արատավոր շղթան։
Դասադուլի ժամանակ ունենալու ենք մամուլի պատասխանատուներ, ովքեր կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կներկայացնեն շարժումն ու նպատակն ամբողջությամբ և ճշգրիտ:
Սեպտեմբերի 2-ին կոչ ենք անում միանալ դասադուլին և պաշտպանել որակյալ կրթության ձեր իրավունքը։
Ուսանողների հանդիպման վայր՝ ՀՊՏՀ բակ, ժամ՝ 08:30»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում