Ես ձեռքով եմ խաղացել, բայց դա խախտում չէր. Պիկե
«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Լա լիգայի երրորդ տուրում «Օսասունա»-ի դեմ խաղում (2-2) նշանակված 11-մետրանոցի մասին։ Հիշեցնենք, որ տանտերերը երկրորդ գոլը խփեցին 11-մետրանոցից, որը նշանակվեց Պիկեի՝ ձեռքով խաղալուց հետո։
«Ես ձեռքով եմ խաղացել այդ դրվագում, բայց մրցաշրջանից առաջ մենք միշտ հավաքներ ենք անցկացնում Լա լիգայի ներկայացուցիչների հետ, որտեղ խոսվում է գնդակից հեռավորության մասին։
Ես ժամանակ չունեի ձեռքս գնդակի ճանապարհից հեռացնելու համար։ Ես կուզեի, որ մրցավարները փորձեին անել դա (հեռացնեին իրենց ձեռքը գնդակից)։ Ես իրադարձությունների կենտրոնում էի, բայց գտնում եմ, որ 11-մետրանոց չկար այդ դրվագում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...